Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Հ Ր Ա Վ Ե Ր ՀՀ Կրթության բարելավում ծրագիր

15.06.2017

Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM 
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM

ՄՄԳ CIF10/16-ICB.FLE 1

1. «Կրթության բարելավում» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ կնքված համաձայնագրերի ներքո, և Երևանի «Գլաձոր» համալսարանի և ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի միջև 2016թ. դեկտեմբերի 23-ին կնքված N10/16-CIF պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի համար լաբորատոր սարքավորումների ձեռքբերում։
2. Երևանի «Գլաձոր» համալսարանը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել Երևանի «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի համար լաբորատոր սարքավորումներ մատակարարելու համար ¥Ցակը տե°ս ստորև¤:

Նշում: Բոլոր ապրանքները պետք է լինեն նոր եւ չօգտագործված: Մատակարարը պետք է ներկայացնի մատակարարվող ապրանքների համար առնվազն մեկ տարվա երաշխիք: Անհրաժեշտ է ներկայացնել սարքավորումների կիրարկման ուղեցույցներ և տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև արտադրողի կողմից տրամադրած փաստաթղթեր, որոնք կհաստատեն առաջարկվող ապրանքների տեխնիկական և ֆունկցիոնալ հատկորոշիչների համապատասխանությունը պահանջվածին: Յուրաքանչյուր ապրանքի համար պետք է նշված լինի մոդելը, արտադրող երկիրը/կազմակերպությունը:

N Ապրանքների համառոտ նկարագիր Քանակ Առաքման վայր
1. Համեմատական մանրադիտակ՝ ծրագրային ապահովմամբ 1 հատ

 


Երևանի §Գլաձոր¦ համալսարան,
ՀՀ, ք. Երևան, 0015, Գրիգոր Լուսավորիչ 7/1
2. Մատնադրոշմային փորձաքննության համար նախատեսված սարքավորում՝ ծրագրային ապահովմամբ 1 հատ
3. Ստերեոմանրադիտակ՝ ձեռագրաբանական քննության համար՝ ծրագրային ապահովմամբ 1 հատ
4. Համակարգչատեխնիկական փորձաքննության անցկացման համար նախատեսված սարքավորում՝ ծրագրային ապահովմամբ 1 լր.
5. Փաստաթղթերի փորձաքննության համար անհրաժեշտ սարքավորում՝ ծրագրային ապահովմամբ 1 հատ
6. Քննչական ճամպրուկ 2 լր.
7. Մանրադիտակ սեղանի՝ ծրագրային ապահովմամբ 5հատ

Հիմնական որակական չափանիշներն են `
I. Ֆինանսական հնարավորությունները.
Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույցներ, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
Հայտողը պետք է ցույց տա ֆինանսական վիճակի կայունությունը և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ՝ առաջարկվող պայմանագրի պահանջները բավարարելու համար: Մասնավորապես, պետք է ներկայացվի՝
i. ֆինանսական վերջին երեք տարիների համար (2014, 2015, 2016) հաշվապահական հաշվեկշիռները, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն և դրամական միջոցների հոսքերի հաշվետվություններ,
ii. ֆինանսական վերջին երեք տարիների (2014, 2015, 2016) ֆինանսական կառավարման ներքին վերահսկողության համակարգի գնահատման ¥աուդիտի¤ հաշվետվությունները, ապահովելով, որ միջին տարեկան շրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում լինի առնվազն հավասար մրցույթի ընդհանուր արժեքին:
II. Փորձառություն և տեխնիկական կարողություններ.
Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույց՝ ցույց տալով, որ դրանք համապատասխանում են հետևյալ պահանջներին՝
i. հայտողը պետք է լինի իրավաբանական անձ: Այս պարագայում հայտողը պետք է ներկայացնի պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
ii. հայտողն առնվազն 5 տարի ժամկետով պետք է ներգրավված լինի սարքավորումների մատակարարման ոլորտում (2012-2016թթ): Այս պարագայում հայտողը պետք է ներկայացնի սարքավորումների մատակարարման նպատակով կնքած պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն: Այն պետք է պարունակի տեղեկություն՝ գնորդի, պայմանագրի գնի, մատակարարման ժամանակահատվածի և մատակարարված սարքավորումների տեսակի և քանակի վերաբերյալ,
iii. հայտողը վերջին 5 տարիների ընթացքում (2012-2016 թթ.) պետք է հաջողությամբ իրականացրած լինի սարքավորումների մատակարարման առնվազն 1 պայմանագիր սույն մրցույթի առնվազն ընդհանուր արժեքի չափով: Հայտողը պետք է տրամադրի պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի և ընդունման-հանձնման ակտերի պատճենները՝ կնքված և ստորագրված լիազոր անձի կողմից:
III. Փաստաթղթային ապացույց.
Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույց, որը կհավաստի, որ առաջարկվող սարքավորումների տեխնիկական հատկորոշիչները համապատասխանում են պահանջվածին:

3. Մրցույթն անցկացվելու է համաձայն Համաշխարհային բանկի «Գնումներ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով» (հունվար 2011) ուղեցույցի՝ Միջազգային Մրցակցային Գնումների ընթացակարգի համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու հայտողները։
4. Իրավասու շահագրգիռ հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ Երևանի «Գլաձոր» համալսարանում և ձեռք բերել մրցութային փաթեթը յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10։00-ից - 13։00-ը, 14:00-16:30-ը ստորև բերված հասցեով։
5. Շահագրգիռ հայտողները կարող են գնել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով Երևանի «Գլաձոր» համալսարանում գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 80 ԱՄՆ դոլար։ Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին.
• Բանկային տվյալներ.
• Ստացող - Երևանի «Գլաձոր» համալսարան ՈՒԱԿ
• Ստացող բանկ – Արդշինբանկ 247010059613; SWIFT/BIC Code: ASHBAM22
6. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև բերված հասցեով, մինչև 2017թ. հուլիսի 27-ը, ժամը 15։00-ն (տեղական ժամանակով)։ Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացված հայտերը կմերժվեն։ Հայտերը կբացվեն հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ` ստորև բերված հասցեով, 2017թ. հուլիսի 27-ը, ժամը 15։00-ին (տեղական ժամանակով)։
7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն հայտի մրցութային երաշխիքով, որը կազմում է 2700 ԱՄՆ դոլար:
8. Մրցույթի հայտահրավերի անգլերեն և հայերեն տարբերակաների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է անգլերեն տարբերակը:

9. Հասցե` Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ 7/1
Երևանի «Գլաձոր» համալսարան, 404 սենյակ
Հեռախոս` (+37410) 545980, (+37441) 545986
Ֆաքս՝ (+37441) 545981
Էլ. փոստ՝ gladzor@gladzor.am
Վեբ կայք՝ www.gladzor.am

 

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...