Հայտարարություններ
ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ն Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում հայտարարում է բնապահպանական մասնագետի ընտրության մրցույթ
06.04.2017
ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` բնապահպանական մասնագետի ընտրելու համար: Խորհրդատվական ծառայությունը կիրականացվի 2017-2019 թվականների Ժամանակահատվածում: Պայմանագիրը կկնքվի տարեկան կտրվածքով` յուրաքանչյուր տարվա աշխատանքների պատշաճ կատարման պայմանով:
Խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
• Ծանոթանալ բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի (ԲԿՍՇՓ) հետ,
• Ուսումնասիրել վերանորոգման համար ընտրված դպրոցների բնապահպանական կառավարման պլանները,
• Մշակել մոնիթորինգի պլան` կախված շինարարության ժամանակացույցից և այցերի գրաֆիկից,
• Յուրաքանչյուր այցի ժամանակ լրացնել բնապահպանական մոնիթորինգի ստուգաթերթիկը` օգտվելով ԲԿՍՇՓ-ում տրված ձևաչափից, և ստեղծել լուսանկարներով փաստաթղթեր,
• Բնապահպանական կառավարման պլանների հետ անհամապատասխանության դեպքեր բացահայտելիս և/կամ որևէ տեղանքում շրջակա միջավայրի վնասելու դեպք հայտնաբերելիս` պետք է մշակել ուղղիչ գործողությունների պլան, հետևել գործողությունների իրականացմանը և, անհրաժեշտության դեպքում, ներկայացված վերանորոգման նախագծերում կատարել հնարավոր փոփոխություններ,
• Անհրաժեշտության դեպքում պատրաստել հաշվետվություններ:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
• Խորհրդատուի որակավորումը.
- Բարձրագույն կրթություն բնագիտական առարկաների գծով,
- Հայերեն և անգլերեն լեզուներով գրելու ունակություններ:
• Ընդհանուր աշխատանքային փորձը.
- Նվազագույնը 5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
• Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում.
- Նախկին փորձ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի բնապահպանական խնդիրների գնահատման ուղղությամբ (նախկինում ընդգրկվածությունը հանրային շենքերի ենթակառուցվածքների ծրագրերում կդիտվի որպես առավելություն),
Հաղորդակցման կարողություններ:
Անհատ խորհրդատուն կգնահատվի հետևյալ կերպ.
- Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր,
- Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր,
- Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:
Դիմող թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Նամակ-դիմում(կցվում է), որտեղ պետք է նշել մրցույթին մասնակցելու իրենց ցանկության մասին,
• Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Հետաքրքրված անհատ խորհրդատուներին խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (2011 թ. հունվար) պարբերություն 1.9-ին, որտեղ շարադրված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի համաձայն ՀԲ-ի խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցում սահմանված «Անհատ խորհրդատուների ընտրություն» մեթոդի:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև 2017 թվականի ապրիլի 18-ի, ժամը 17:00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90 հեռախոսահամարով: