Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Հ Ր Ա Վ Ե Ր Հայաստանի Հանրապետություն <<Կրթության բարելավում>> ծրագիր

02.03.2017

Ֆինանսավորման աղբյուր`
ՎԶՄԲ վարկ No. 8267-AM
ՄԶԸ փոխառություն No.5387-AM
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ
ՀԻՄՆԱԿԱՆ և ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ  ՄՄԳ-2/2016

1. Սույն հայտարարությունը տրված է ի լրումն Ծրագրի ընդհանուր գնման հայտարարությանը, որը հրապարակվել է UN Development Business պարբերականի 2014թ.-ի հուլիսի 1-ի համարում։

2. «Կրթության բարելավում» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից և Միջազգային Զարգացման Ընկերակցությունից ստացել է վարկ/փոխառություն, և նախատեսվում է, որ այդ վարկային գումարի մի մասն օգտագործվելու է ՄՄԳ-2/2016 «Կրթական համակարգչային ծրագրի մշակում հիմնական և ավագ դպրոցների համար» պայմանագրից բխող վճարումները կատարելու համար։

3. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն հանդիսանում է ծրագիրն իրականացնող հաստատություն և հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել հիմնական և ավագ դպրոցների համար կրթական համակարգչային ծրագրի մշակման համար:

4. Մրցույթը անցկացվելու է համաձայն Համաշխարհային բանկի «Գնումներ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերով և Միջազգային Զարգացման Ընկերակցության փոխառություններով» Հունվար 2011թ. ուղեցույցի՝ Միջազգային Մրցակցային Գնումների ընթացակարգի համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու հայտողները, որոնք բարարարում են ստորև ներկայացված նվազագույն որակավորման պահանջներին։

Որակավորված համարվելու համար Հայտողը պետք է.
ա) լինի իրավաբանորեն գրանցված կազմակերպություն;
բ) ունենա ծրագրային ապահովման մշակման (վեբ, խաղեր և այլն) առնվազն 5 տարվա փորձ;
գ) վերջին 5 տարվա ընթացքում (2012-2016) հաջողությամբ իրականացրած լինի ծրագրային ապահովման մշակման (վեբ, խաղեր և այլն) առնվազն երկու (2) պայմանագիր` յուրաքանչյուրը ոչ պակաս արժեքով քան ներկայացված հայտի արժեքն է;
դ) հայտողը պետք է ներկայացնի իր ֆինանսական հուսալիությունը և պետք է ունենա իր կողմից ներկայացված հայտի կատարման համար բավարար ֆինանսական միջոցներ։

5. Իրավասու շահագրգիռ հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում և ձեռք բերել մրցութային փաթեթը յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 11։00-ից - 13։00-ը և 14։00-ից - 17։00-ը, 8-րդ կետում տրված հասցեով։

6. Շահագրգիռ հայտողները կարող են գնել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 40000 ՀՀ դրամի չափով։

Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին.

Անվանում` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Բանկային տվյալներ. հ/հ 900008901010 ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան
• ԱՄՆ դոլարով վճարումների համար.
Միջնորդ բանկ. JP Morgan Chase bank, NY
Ստացողի բանկ. հ/հ No 001-1-010782; ՀՀ Կենտրոնական բանկ;
Սվիֆտ հասցե` CBRAAM22
Ստացող՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ; հ/հ 900008901010
• Եվրոյով վճարումների համար.
Միջնորդ բանկ. Deutsche Bank AG, Frankfurt
Սվիֆտ հասցե` DEUTDEFF
Ստացողի բանկ. հ/հ No 94991200000; ՀՀ Կենտրոնական բանկ;
Սվիֆտ հասցե` CBRAAM22
Ստացող՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ; հ/հ 900008901010

7. Հայտերը պետք է ներկայացվեն 8-րդ կետում տրված հասցեով, մինչև 2017թ. ապրիլի 18-ը ժամը 15։00-ն (տեղական ժամանակով)։ Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացված հայտերը կմերժվեն։ Հայտերը կբացվեն հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ` 8-րդ կետում տրված հասցեով, 2017թ. ապրիլի 18-ին, ժամը 15։00–ին (տեղական ժամանակով)։

Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն հայտի մրցութային երաշխիքով, որը կազմում է ոչ պակաս քան 7000 ԱՄՆ դոլար կամ համարժեք գումար ազատ փոխարկելի արտարժույթով:

8. Հասցե` Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0070, Վրացյան 73
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, 2-րդ հարկ
Հեռախոս` (+374 10) 57 56 90-27
Էլ. փոստ՝ cfep@arminco.com
Վեբ կայք՝ www.cfep.am
Դիմել` Վարդան Պողոսյանին

Ապագա Հայտատուների ուշադրությունը պետք է սեվեռվի ա) այն փաստի վրա, որ նրանք պետք է հավաստեն իրենց հայտերում որ բոլոր ծրագրերը կամ վավեր արտոնագրված են կամ արտադրվել է Հայտատուի կողմից և բ) որ խախտումները կհամարվեն խարդախութուն, ինչի հետևանքով ապագա Հայտատուն կարող է համարվել ոչ իրավասու Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագրերի շնորհման համար։
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...