Հայտարարություններ
ՀՀ ԿԳՆ«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների կահավորման համար անհրաժեշտ կահույքի տեխնիկական հատկորոշիչների մշակման նպատակով անհատ փորձագետի ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում
23.01.2017
Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
- Ուսումնասիրել համապատասխան ոլորտում միջազգային փորձը,
- Ծանոթանալ տվյալ ծրագրով դպրոցների համար ձեռք բերվող լաբորատոր սարքավորումների ցանկին,
- Ծանոթանալ լաբորատոր սարքավորումների տեխնիկական հատկորոշիչները մշակող անհատ խորհրդատուների կողմից առաջարկված կահավորման իրատեսական մոդելները համապատասխան լաբորատոր սարքավորման համար,
- Մշակել տվյալ բնագիտական առարկայի համար մեկ լաբորատորիայի կահավորման անհրաժեշտ կահույքի տեխնիկական հատկորոշիչները՝ ելնելով դպրոցներում առկա և ԿԲ ծրագրով ձեռքբերման ենթակա սարքավորումների ցանկից:
- Մշակել գնման ենթակա կահույքի ցանկերն ու սահմանել պահանջվող քանակները,
- Կատարել շուկայի ուսումնասիրություն, կազմել նախահաշիվներ,
- Աջակցել մրցույթի գնահատման հանձնաժողովին` հայտերի գնահատման գործընթացում,
- Աջակցել դպրոցներին՝ ստացված կահույքի տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության ստուգման գործընթացում:
Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պահանջները.
• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն տեխնիկական կրթություն
- անգլերենի իմացությունը կհամարվի առավելություն
• Թեկնածուի ընդհանուր աշխատանքային փորձը
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ
• Թեկնածուի աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում
- կահույքի տեխնիկական բնութագրերի/հատկորոշիչների մշակման փորձ
Անհատ խորհրդատուի գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը – առավելագույնը 30 միավոր
- ընդհանուր աշխատանքային փորձը - առավելագույնը 30 միավոր
- աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում - առավելագույնը 40 միավոր
Դիմող թեկնածուն դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև փետրվարի 03, 2017թ., ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90(61) հեռախոսահամարով: