Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում ծրագրային ապահովման և էլեկտրոնային հարթակների ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում

25.11.2016

 Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ իրականացման առաջին փուլի դրամաշնորհային ծրագրերը: Բուհերի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել փորձագետների: Փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.

o   Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրում ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.

-       Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների դիտարկում և ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջված տեխնիկական հատկորոշիչների համապատասխանելիության գնահատման դիտարկում;

-    ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքային նկարագրերի դիտարկում։

o        Անհրաժեշտ փորձագիտական եզրակացության տրամադրում ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում    կնքված պայմանագրերի իրականացման ընթացքում, ներառյալ

-        Մշտադիտարկման այցերի իրականացում դրամաշնորհառու բուհեր;

-  ՆՄՀ դրամաշնորհային համապատասխան ծրագրի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական եզրակացության տրամադրում:

Ներկայումս պահանջվում է մեկ փորձագետ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (Ծրագրային ապահովում և էլեկտրոնային հարթակներ) ուղղությամբ:

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են. 

Խորհրդատուի որակավորումը - (առավելագույնը 30 միավոր)

·         Բարձրագույն կրթություն վերոնշյալ ոլորտում 

·         Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է

·         Անգլերեն լեզվի իմացություն

Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)

·         Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում - (առավելագույնը 40 միավոր)

·         ՀԲ ֆինանսական/գնումների ընթացակարգերի իմացությունը ցանկալի է

·         ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն

Անհատ խորհրդատուի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2016 թ. դեկտեմբեր և 2017 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհիդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 17:00: 
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae):
 Դիմումի ձևը կցվում է:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2016 թվականի
  դեկտեմբերի 2-ի ժամը 17:00-ը ներառյալ:

 «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ

Ս. Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

Հեռ: (374-10) 57-56-90, (27, 29, 50)

E-mail: cfep@arminco.com

Կայքի հասցե: www.cfep.am

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...