Հայտարարություններ

ՆՄՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ ՌԵՆՏԳԵՆՅԱՆ ԴԻՖՐԱԿՏՈՄԵՏՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

25.10.2016

Հ Ա Յ Տ Ա Հ Ր Ա Վ Ե Ր

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Կ Ր Թ Ո Ւ Թ Յ Ա Ն Բ Ա Ր Ե Լ Ա Վ Ո Ւ Մ Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՌԵՆՏԳԵՆՅԱՆ ԴԻՖՐԱԿՏՈՄԵՏՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM

ՄՄԳ - 1/15-CIF-1I

Սույն հայտարարությունը տրված է, ի լրումն Ծրագրի ընդհանուր գնման հայտարարությանը, որը հրապարակվել է UN Development Business պարբերականի 2014թ.-ի հուլիսի 1-ի համարում։

1. «Կրթության բարելավում» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ կնքված համաձայնագրերի ներքո, և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի միջև 2015թ դեկտեմբերի 24-ին կնքված 1/15-CIF պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայի համար ռենտգենյան դիֆրակտոմետրի ձեռքբերում։

2. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայի համար ռենտգենյան դիֆրակտոմետր մատակարարելու համար («Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, Տերյան 105, 0009, Երևան, ՀՀ): Մատակարարումը պետք է իրականացվի պայմանագրի կնքումից 112-126 օրերի ընթացքում։

3. Մրցույթը անցկացվելու է համաձայն Համաշխարհային բանկի «Գնումներ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով» (հունվար 2011) ուղեցույցի՝ Միջազգային Մրցակցային Գնումների ընթացակարգի համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու հայտողները։

4. Իրավասու շահագրգիռ հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում և ձեռք բերել մրցութային փաթեթը յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10։00-ից - 13։00-ը և 14։00-ից - 16։30-ը, ստորև բերված հասցեով։

5. Շահագրգիռ հայտողները կարող են գնել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 50000 ՀՀ դրամի չափով կամ համարժեք գումար ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով։ Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին.

Բանկային տվյալներ.
• ՀՀ դրամով վճարումների համար
Ստացող - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
Ստացող բանկ – Կոնվերսբանկ, հ/հ 1930004534910100
ԱՄՆ դոլարով վճարումների համար.
Միջնորդ բանկ. DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK, USA
Սվիֆտ հասցե` BKTRUS33
Ստացողի բանկ. Կոնվերսբանկ, հ/հ 1930004534910101
Սվիֆտ հասցե` COVBAM22
Ստացող՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
Եվրոյով վճարումների համար.
Միջնորդ բանկ. DEUTSCHE BANK AG., FRANKFURT-MAIN, GERMANY
Սվիֆտ հասցե` DEUTDEFF
Ստացողի բանկ. Կոնվերսբանկ, հ/հ 1930004534910104
Սվիֆտ հասցե` COVBAM22
Ստացող՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ

6. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև բերված հասցեով, մինչև 2016թ. դեկտեմբերի 7-ը ժամը 15։00-ն (տեղական ժամանակով)։ Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացված հայտերը կմերժվեն։ Հայտերը կբացվեն հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ` ստորև բերված հասցեով, 2016թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 15։00–ին (տեղական ժամանակով)։

7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն հայտի մրցութային երաշխիքով, որը կազմում է ոչ պակաս քան 2500 ԱՄՆ դոլար կամ համարժեք գումար ազատ փոխարկելի արտարժույթով բանկային երաշխիքի տեսքով:

8. Հասցե` Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0009, Տերյան 105
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, 310 սենյակ
Հեռախոս` (+37410) 580259, (+37441) 611163
Էլ. փոստ՝ tatevik.ha@polytechnic.am
Վեբ կայք՝ www.polytechnic.am
Դիմել` Տաթևիկ Հովհաննիսյանին

 

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...