Հայտարարություններ
ՀՀ ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն >> ԾԻԳ ՊՀ <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում ՀՀ բուհերի դրամաշնորհային հայտերի գնահատման փորձագետների ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում
14.10.2016
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում ՀՀ բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը: Ներկայումս մեկնարկում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ իրականացման հավելյալ շրջափուլը:
Բուհերի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտերի գնահատման համար նախատեսվում է կազմել հայտերի գնահատման հանձնաժողով (ՀԳՀ): ՀԳՀ-ում բուհերի կողմից ներկայացված յուրաքանչյուր դրամաշնորհային հայտի գնահատման նպատակով ստեղծվելու են աշխատանքային խմբեր: Յուրաքանչյուր աշխատանքային խմբում ընդգրկվելու են 3-ական փորձագետ: Աշխատանքային խմբում ընդգրկվում են ներկայացված հայտի ուղղության/ոլորտային թեմատիկ փորձագետներ և ֆունկցիոնալ փորձագետներ: Փորձագետների աշխատանքների հիմնական շրջանակը հետևյալն է.
1. Իրականացնել հայտի գնահատումը համաձայն ՆՄՀ Ղեկավար ձեռնարկի Առդիր 1-ի (http://www.cfep.am/hy/announcements/item/2016/07/25/3746/) հետևյալ կարգով.
• Ներկայացրած Ծրագրի համապատասխանությունն ազգային առաջնահերթություններին և հաստատության ռազմավարական պլանին: ՀԳՀ փորձագետը պետք է գնահատի, թե ինչքանով է ներկայացված ծրագիրը (ա) համահունչ հաստատության նպատակներին, խնդիրներին և զարգացման ռազմավարական ուղղություններին` հիմնվելով հաստատության կողմից ներկայացված ռազմավարական ծրագրի վերաբերյալ, (բ) համահունչ ՆՄՀ Համակարգող խորհրդի (ՀԽ) կողմից տվյալ շրջափուլի համար սահմանված առաջնահերթություններին,
• Դրամաշնորհային ծրագրի նախատեսված աշխատակազմի որակավորումը և համապատասխանությունը նպատակին – ՀԳՀ փորձագետը պետք է գնահատի, թե ինչքանով է հայտում հստակ ներկայացված ծրագրային աշխատակազմի իրավասությունների և պարտավորությունների շրջանակը և ինչքանով են ներկայացված թեկնածությունները համապատասխանում նվազագույն որակավորման պահանջներին` հաշվի առնելով ՆՄՀ ղեկավար ձեռնարկի բաժին 7.2.4 կետի պայմանները:
• Ծրագրի բովանդակությունը. ՀԳՀ փորձագետը պետք է գնահատի, թե արդյոք բուհը տրամադրել է ծրագրի ռազմավարական վերլուծությունն ու հիմնավորումը, ինչպես նաև ծրագրի մեթոդաբանությունը: Այս գործընթացում պետք է գնահատվեն նաև ծրագրի իրականացման պլանը, մոնիտորինգի և գնահատման պլանը, ինչպես նաև գնումների պլանը:
• Ակնկալվող ազդեցությունը/օգուտները: ՀԳՀ-ի փորձագետը պետք է ստուգի արդյոք բուհը (ա) տրամադրել է նախագծի նորարարական բնույթի համար անհրաժեշտ հիմնավորումներ, և ցուցադրել է դրանցից ակնկալվող որոշակի օգուտները, (բ) տրամադրել է նախագծի կայունության ապացույցներ, որոնք կապահովեն դրամաշնորհի շրջանակներում ծրագրի իրականացման ավարտից հետո երկարաժամկետ կայունություն և շարունակականություն, (գ) ներկայացրել է ծրագրի արդյունքների իրատեսական տարածման պլան:
• Ծախսերի արդյունավետությունը – ՀԳՀ-ի փորձագետը պետք է գնահատի (ա) առաջարկված բյուջեի և ծրագրի գործողությունների միջև կապակցվածությունը` բարձր գնահատելով այն հայտերը, որտեղ ներկայացված է հստակ կապ ծրագրի գործողությունների և բյուջեում ներառված ծախսերի միջև, (բ) ծրագրի շրջանակներում իրականացվելիք ապրանքների/ ծառայությունների/ վերապատրաստումների/այլ ծախսերի հիմնավորվածությունը: ՀԳՀ-ի փորձագետը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի` համոզվելու համար, որ հայտը ներկայացրած հաստատության կողմից բյուջեում ներառված տողերի նախահաշվարկային արժեքը իրատեսական և վստահելի է: Սա նշանակում է, որ ՀԳՀ փորձագետը պետք է ուսումնասիրի հաստատության կողմից ներկայացված շուկայի ուսումնասիրության թղթերն` ըստ նախահաշվի տողերի, ըստ անհրաժեշտության իրականացնի շուկայի կրկնակի ուսումնասիրություն` ներկայացված հաշվարկի հիմնավորվածության աստիճանը հստակեցնելու համար` այս ցուցանիշով բարձր գնահատելով միայն այն հայտերը, որտեղ այդ հաշվարկը հստակ հիմնավորված և ներկայացված է: (գ) Համաֆինասավորման չափը` ՀԳՀ փորձագետը պետք է ելնի առնվազն 10 տոկոս համաֆինանսավորման իրականացման պահանջից` դա դիտելով իբրև նվազագույն շեմ: Նվազագույն շեմից ավել համաֆինանսավորումը, ինչպես նաև ոչ գումարային ներդրումների առկայությունը ծրագրային հայտում պետք է գնահատվի համապատասխան կերպով` առավել բարձր միավորներ նշանակելով այս ենթաչափանիշով:
• Գործընկերոջ որակավորումը և ծրագրի նախագծին համապատասխանությունը (միայն կոնսորցիումային ծրագրերի համար) - Կոնսորցիում ծրագրերի համար ՀԳՀ փորձագետը պետք է գնահատի գործընկերներին` փոխլրացնող որակավորումների, աշխատանքային փորձի և ունակությունների տեսանկյունից, ինչպես նաև գործընկերների միջև պարտականությունների բաշխման արդյունավետությանը` ծրագրի բարեհաջող իրականացման և նախապես սահմանված նպատակների իրականացման նկատմամբ:
1. ՀԳՀ փորձագետը, տվյալ հայտի աշխատանքային խմբում ընդգրկված այլ փորձագետների հետ պետք է միավորներ տա հայտին` համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի Առդիր 1-ում (http://www.cfep.am/hy/announcements/item/2016/07/25/3746/) ներկայացված գնահատման համակարգի:
2. ՀԳՀ փորձագետը պետք է կազմի իր անհատական եզրակացությունը ամեն գնահատված հայտի համար, որն անհրաժեշտության դեպքում կարող է ներառել առաջարկներ՝ հայտի նախագծի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
3. ՀԳՀ փորձագետը ըստ անհրաժեշտության պետք է ներկա լինի ՆՄՀ Համակարգող խորհրդի այն նիստերին, որոնք կապված են ՆՄՀ շրջանակներում ֆինանսավորման ենթակա ծրագրային հայտերի վերաբերյալ որոշումների կայացմանը և ՆՄՀ Համակարգող խորհրդին ներկայացնի լրացուցիչ մեկնաբանություններ՝ ըստ անհրաժեշտության:
4. Եթե ՀԳՀ փորձագետը անհամաձայնություն ունի աշխատանքային խմբի կարծիքի և կամ Համակարգող խորհրդի` տվյալ հայտի վերաբերյալ կայացված որոշման վերաբերյալ, ապա կարող է ներկայացնել հատուկ գրավոր կարծիք:
ՆՄՀ հավելյալ շրջափուլի համար պահանջվում են թեմատիկ փորձագետներ հետևյալ ուղղություններով.
1. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
2. Բնական գիտություններ
3. Հումանիտար և հասարակական գիտություններ
4. Արվեստ և սպորտ
ՀԳՀ թեմատիկ փորձագետի որակավորման նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուի որակավորումը – (առավելագույնը 30 միավոր)
• Բարձրագույն կրթություն հավելյալ շրջափուլի համար սահմանված վերոնշյալ ուղղություններից որևէ մեկով
• Անգլերեն լեզվի իմացություն
• ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն
Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)
• Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում - (առավելագույնը 40 միավոր)
• Ծրագրային հայտերի գնահատման փորձ
• Ծրագրի նախագծման և իրականացման փորձը ցանկալի է
ՀԳՀ ֆունկցիոնալ փորձագետի որակավորման նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուի որակավորումը - (առավելագույնը 30 միավոր)
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կամ այլ համապատասխան ոլորտում
• Անգլերեն լեզվի իմացություն
• ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն
• ՀԲ գնումների/ֆինանսական ընթացակարգերի իմացությունը ցանկալի է
Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)
• Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահության կամ այլ համապատասխան ոլորտում, որից առնվազն երկու տարին` կրթության ոլորտում
• Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում - (առավելագույնը 40 միավոր)
• Ծրագրի նախագծման և իրականացման փորձը ցանկալի է
• Ծրագրային հայտերի գնահատման փորձ
ՀԳՀ փորձագետների աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2016 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 17:00:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae):
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2016 թվականի հոկտեմբերի 21-ի ժամը 17:00-ն ներառյալ:
Դիմումի ձևը կցվում է:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան
Հեռ: (+37410) 57-56-90 (29, 50, 51)
E-mail: cfep@arminco.com
Կայքի հասցե: www.cfep.am