Նորություններ

Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները

28.08.2026

ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակի բարելավման և ուսումնական գործընթացում ժամանակակից լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստումները շարունակվում են նաև ՀՀ Տավուշի մարզում։ Վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով գործնական միջավայրում ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Օգոստոսի 17-24-ը վերապատրաստումներ են իրականացվել Իջևանի թիվ 5 և Գանձակի միջնակարգ դպրոցներում, իսկ օգոստոսի 24-28-ը դասընթացներն անցկացվել են Կողբի միջնակարգ դպրոցում։ Վերապատրաստման ընթացքում կարևոր տեղ է հատկացվում լաբորատոր սարքավորումների ուսումնական գործընթացում արդյունավետ կիրառմանը։ Դասընթացների միջոցով ուսուցիչները հնարավորություն են ստանում զարգացնելու այն գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են լաբորատոր աշխատանքների կազմակերպման և առարկայական ծրագրերի շրջանակում գործնական ուսուցման ապահովման համար։ Ժամանակակից լաբորատոր միջավայրի կիրառումը հատկապես կարևոր է ԲՏՃՄ առարկաների ուսուցման համատեքստում՝ հնարավորություն ընձեռելով տեսական գիտելիքները փոխկապակցել գործնական աշխատանքի հետ և ուսումնական գործընթացն առավել կիրառական դարձնել։ Տավուշի մարզում իրականացվող վերապատրաստումները ԲՏՃՄ ուղղությամբ ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված շարունակական գործընթացի մաս են կազմում։ Դրանց նպատակն է նպաստել նոր կրթական մոտեցումների և առարկայական չափորոշիչներին համապատասխան գործնական աշխատանքների արդյունավետ իրականացմանը։ Վերապատրաստումների շարունակական բնույթը հնարավորություն է տալիս դպրոցներում աստիճանաբար ամրապնդել ժամանակակից լաբորատոր ենթակառուցվածքների կիրառման մշակույթը: 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...