Ընթացիկ ծրագրեր
Կրթության բարելավում ծրագիր
Կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացումը կարևորագույն գործիք է պետական, հանրային և անհատական ապահովության և հասարակության կայուն զարգացման երաշխավորման համար: Ներկա փուլում ՀՀ կառավարության կրթական բարեփոխման ռազմավարության գերակա խնդիրն է կրթության որակի բարելավումը: <<Կրթության բարելավում>> ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության 2012-2017 թվականների տնտեսական զարգացման ռազմավարության հետ: Ընդգրկելով կրթության բոլոր մակարդակները` նախադպրոցականից մինչև բարձրագույն, <<Կրթության բարելավում>> ծրագիրը միտված է միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ ծառայություններ մատուցող կրթական համակարգի ստեղծմանը, բնակչության բոլոր սոցիալական խմբերի համար ուսման հավասար պայմաների ստեղծմանը, գիտական և հետազոտական աշխատանքների խրախուսմանը: Մարտահրավերը, որին անդրադառնալու է "Կրթության բարելավում" ծրագիրը կայանում է հանրակրթության ոլորտում երկրորդ սերնդի բարեփոխման արդյունքների արմատավորման և ընդլայնման մեջ, միևնույն ժամանակ լուծումներ առաջարկելով նախակրթական, միջնակարգ և բարձրագույն կրթության ոլորտներում հավասարության և որակին առնչվող խնդիրներին:
<<Կրթության բարելավում>> ծրագիրը հետապնդում է երկու նպատակ՝ հանրակրթության հետագա բարելավում, ապահովելով տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածությունը և բարելավելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների առկայությունը և աջակցություն բարձրագույն կրթական հաստատություններին` ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը: Այս ծրագրի հիմքում ընկած են "Կրթության որակ և համապատասխանություն" առաջին և երկրորդ ծրագրերի արդյունքները: <<Կրթության բարելավում>> ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.
Առաջին բաղադրիչ` <<Հանրակրթության որակի բարելավում>>, որը կազմված է չորս ենթաբաղադրիչներից.
1.1 Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում:
1.2 Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը:
1.3 Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում:
1.4 Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով:
Երկրորդ բաղադրիչ՝ <<Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը>>: