Նորություններ
ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է Երևանում։
26.08.2026
Օգոստոսի 24-ին վերապատրաստումները մեկնարկել են Երևանի, թիվ 51, թիվ 93 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Դասընթացների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվում խորացնելու մասնագիտական գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները՝ դրանք հետագայում ուսումնական գործընթացում առավել արդյունավետ կիրառելու նպատակով։
Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից է գործնական աշխատանքների կազմակերպումը։ Մասնակիցներն ընդգծում են, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական հմտություններ՝ կապված լաբորատոր սարքերի, գործիքների և քարտեզների կիրառման հետ։ Ստացած գիտելիքները ուսուցիչները նախատեսում են կիրառել առարկաների դասավանդման ընթացքում՝ նպաստելով նաև սովորողների կիրառական հմտությունների զարգացմանը։
Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հետազոտահեն և նախագծային աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Այս մոտեցումների կիրառումը հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացում խթանել սովորողների ինքնուրույն աշխատանքը, հետազոտական կարողությունները և ձեռք բերած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունները։
Վերապատրաստումների շրջանակում ձևավորվող մասնագիտական կարողությունները կարևոր նշանակություն ունեն ուսուցման գործընթացի արդիականացման տեսանկյունից՝ հնարավորություն տալով ուսուցիչներին դասավանդման ընթացքում առավել արդյունավետ համադրել տեսական գիտելիքն ու գործնական աշխատանքը։ Դասընթացների այս փուլը նախատեսվում է ամփոփել օգոստոսի 28-ին։
ԲՏՃՄ ուղղությամբ իրականացվող շարունակական վերապատրաստումները միտված են ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ժամանակակից կրթական մեթոդների առավել արդյունավետ կիրառմանը՝ նպաստելով ուսումնառության որակի բարձրացմանը: հավելենք, որ հուլիս օգոստոս ամիսների ընթացքում վերապատրաստվել են շուրջ 600 ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչներ :







