Նորություններ

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

20.08.2026

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարում աշակերտներին կընդունի հիմնանորոգված և բարեկարգ պայմաններում։ Կրթօջախում ավարտին են մոտենում վերակառուցման, ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները։
Կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ուսումնական հաստատություն: Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը։
Ժաննա Անդրեասյանը շրջել է նորոգված տարածքներում, ծանոթացել դասասենյակներում, մարզական և այլ ենթակառուցվածքներում իրականացված աշխատանքներին։ Առաջիկայում դպրոցը կհագեցվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական անհրաժեշտ նյութերով։ Կրթօջախը նախատեսված է 250 աշակերտի համար։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է աշխատանքների պատշաճ որակի ապահովումն ու սահմանված ժամկետների պահպանումը՝ ընդգծելով, որ ժամանակակից, անվտանգ և անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով հագեցած կրթական միջավայրի ստեղծումը կարևոր նախապայման է կրթության որակի բարձրացման և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։ Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համաֆինանսավորմամբ:
Տեսանյութը հղմամբ՝  https://www.facebook.com/reel/1596482548584981

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...