Նորություններ

Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները

19.08.2026

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շարունակում են համալրվել ԲՏՃՄ և ՏՀՏ ժամանակակից ինժեներական լաբորատորիաներով։ Նոր լաբորատոր ենթակառուցվածքների արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Երևանում , ինչպես ՀՀ մարզերում, իրականացվում են ուսուցիչների վերապատրաստումներ՝ ուղղված ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետության բարձրացմանը։ Վերապատրաստումները Երևանում մեկնարկել են օգոստոսի 17-ից՝ Երևանի թիվ 135 և թիվ 38 հիմնական դպրոցներում։ Դասընթացներին ակտիվորեն ներգրավված են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրակրթական դպրոցների ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները։ Ծրագրի շրջանակում մշակվել են ուսուցիչների վերապատրաստման հատուկ մոդուլներ, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում։ Վերապատրաստումներն իրականացնում են մրցութային կարգով ընտրված փորձագետները՝ ուսուցիչներին տրամադրելով ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ։ Ուսուցիչներին մեթոդական աջակցություն ապահովելու նպատակով մշակվել են նաև ցուցադրական տեսանյութեր, որոնք կարող են կիրառվել լաբորատոր սարքավորումներն օգտագործելիս։ Վերապատրաստման նյութերն ու տեսանյութերը ներառում են լաբորատոր սարքավորումների շահագործման և ընթացիկ սպասարկման, ինչպես նաև դրանք դասապրոցեսում արդյունավետ կիրառելու վերաբերյալ ուղեցույցներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սարքավորումների կիրառմանը դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի համադրմամբ։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացում ավելի մեծ տեղ հատկացնել գործնական աշխատանքներին՝ դրանք համապատասխանեցնելով առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին։ Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները ուսուցիչներին հնարավորություն են տալիս կազմակերպել առավել գործնական և կիրառական ուսուցում՝ նպաստելով սովորողների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։ Երևանում վերապատրաստումներն իրականացվում են 10 խմբով՝ 5 առարկաներից: Վերապատրաստումները կամփոփվեն օգոստոսի 21-ին։ «Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումները կարևոր քայլ են ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և դպրոցներում ստեղծված նոր լաբորատոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման ուղղությամբ:
ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները շարունակվում են Երևանում
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...