Նորություններ

Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր

10.11.2025

Սիրելի գիտնականներ և գիտաշխատողներ,
2001 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ը ամեն տարի նշվում է որպես Գիտության համաշխարհային օր՝ հանուն խաղաղության և զարգացման։
Այս տարի Գիտության միջազգային օրը կրում է «Վստահություն, փոխակերպում և ապագա․ գիտություն, որի կարիքն ունենք 2050 թվականին» խորագիրը, որը կոչված է հիշեցնելու մարդկությանը գիտելիքի հիմնարար դերը քաղաքակրթության առաջընթացի և մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը հավատում է գիտելիքի ուժին ու գիտության ընձեռած հնարավորություններին, մեր աջակցությամբ շարունակաբար թիրախավորված ծրագրեր են իրականացվում՝ բարձրացնելու հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ ինչպիսիք են դպրոցներում և բուհերում ստեղծվող ժամանակակից լաբորատորիաները, գիտահետազոտական կենտրոնները, որոնք գիտաշխատողների ու երիտասարդ գիտնականների համար ստեղծում են ակադեմիական անհրաժեշտ միջավայր՝ արդիական հետազոտություններ կատարելու, նոր գաղափարներ ուսումնասիրելու համար։ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը մշտապես ձգտում է աջակցել, գիտնականներին, հետազոտողներին ակադեմիական գերազանցության և նորարարության հասնելու ճանապարհին։
Սիրելի գիտնականներ և գիտաշխատողներ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը մաղթում է ձեզ բազում ստեղծագործ մտքեր և նորանոր բացահայտումներ: Շարունակե՛ք անհնարինը դարձնել հնարավոր:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...