Նորություններ

Ամփոփիչ աշխատաժողով ՀՊՄՀ-ում

13.06.2025

Մանկավարժական համալսարանում կայացավ «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: 2023 թվականին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի միջոցներով:
Աշխատաժողովին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ուսուցիչներ։

ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նշեց՝ 2 տարի տևած ծրագիրն իր մեջ ամփոփում է այն անհրաժեշտությունն ու առաջնահերթությունները, որ Մակավարժական համալսարանն ունի ԲՏՃՄ ուղղություններով․ բուհը հաստատակամ է լուծելու ԲՏՃՄ ոլորտում ինտեգրված ուսուցման՝ մաթեմատիկայի, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության միջգիտակարգային խնդիրները, օգտագործելու ուսուցման գործընթացում թվային տեխնոլոգիաների նորարարական հնարավորությունները, որոնք կնպաստեն սովորողների քննադական մտածողության, վերլուծելու, համադրելու, ստեղծագործական կարղությունների, ինչպես նաև 21-րդ դարի ուսուցչին ներկայացվող փափուկ հմտությունների զարգացմանը։

Ռեկտորը ներկայացրեց համաշխարհային կառույցների ուսումնասիրության արդյունքներն ու նկատեց՝ հաշվի առնելով Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ երկարամյա համագործակցությունը, Կենտրոնում կներդրվեն ծրագրեր, որոնք միտված կլինեն անհրաժեշտ կարողությունների զարգացմանը, կձևավորեն գիտահեն, հետազոտահեն և փափուկ հմտություններ։

Նա շնորհակալություն հայտնեց նախարար Ժաննա Անդրեասյանին և ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենԳրիշա Հովհաննիսյանին՝ նախաձեռնած ծրագրերի, աջակցության, կենտրոնի համալրման համար։ Վստահ է՝ կառույցը կդառնա աշակերտների մասնագիտական կողմնորշման լավագույն հարթակ, նրանց հետաքրքիր միջավայրում ներգրավվելու, ԲՏՃՄ ինտեգրված դասընթացները բարելավվելու, դպրոցներում առկա խնդիրները լուծելու համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց ներկաներին ծրագրի իրականացման և արդյունքների համար։

Նախարարը ներկայացրեց կարևորագույն այս ոլորտում նախատեսված փոփոխությունները, ընդգծելով՝ Կենտրոնն այդ փոփոխությունների կարևոր օղակ է․ «Բազմիցս խոսել ենք բնագիտական առարակների դասավանդման, կրթության որակի բարելավման անհրաժեշտության մասին։ Վերջին տարիների հետազոտությունները, այդ թվում՝ միջազգային, ցույց են տալիս, որ մեր խնդիրները բնագիտության ուսուցման ոլորտում շարունակում են մնալ նույնը։ Եթե մաթեմատիկայի ուղղությամբ որոշակի աճ է գրանցվել, ապա բնագիտության ուղղությամբ ցանկալի առաջընթացը չունենք, ինչը կարևոր խնդրի է առաջացնում՝ բնագիտական առարկաների ուսուցանումը դպրոցներում բարելավելու առումով»,-նշեց նախարարն ու հավելեց՝ Կառավարության ծրագրերում կան բազմաթիվ գործողություններ, որոնք ուղղված են այդ խնդրի կարգավորմանը։

Ըստ նրա, դրանցից ամենակարևորը հանարակրթության նոր չափորոշչի ներդրումն է դպրոցում, որտեղ էապես փոխվել են նաև ուսումնական պլանի գործընթացի կազմակերպման հնարավորությունները, ստեղծվել են նոր պայմաններ և գործիքակազմ՝ բնագիտական առարակաների դասավանդումն առավել մատչելի, հասանելի և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ։

Ժաննա Անդրեասյանը նկատում է՝ բնագիտական առարկաների դասավանդումը չի կարող լիարժեք լինել, եթե չկան անհրաժեշտ պայմաններ․ դա Կառավարության կարևոր թիրախներից մեկն է, ինչի արդյունքում 648 դպրոց այսօր արդեն ունի լաբորատոր հագեցվածություն, ինչն էլ էականորեն կազդի բնագիտական առարակների դասավանդման ուսուցանման և կրթական արդյունքի վրա։

«Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագիրը, ըստ նախարարի, միտված է ամբողջացնելու այդ շղթան․ ուսուցիչ պատրաստող կարևորագույն բուհը չի կարող դուրս մնալ այդ օղակից։ Կենտրոնում ստեղծված պայմանները թույլ են տալիս, որ Մանկավարժականի ուսանողը, որը վաղը մտնելու է դպրոց և համալրելու է ուսուցիչների շարքերը, ունենա անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, դպրոցում պատշաճ մակարդակով դասավանդելու համար։

Ըստ նախարարի, կառույցի շնորհիվ գործող ուսուցիչները կզինվեն նոր գիտելիքներով, կվերապատրաստվեն, ինչը Մանկավարժականին հնարավորություն կտա իրականացնել իր կարևորագույն առաքելություններից մեկը՝ լինել ոլորտում համակարգող, առաջնորդել և տանել դեպի դասավանդման նորարարություն, դեպի փորձ, մանակավարժական նոր գիտելիք ու հմտություն։

Նախարար Անդրեասյանը ծրագրի կարևորագույն արդյունքներից մեկն էլ նշեց ուսումնական պաստառների առկայությունը, դիդակտիկ նյութերի ու պարագաների կիրառման հնարավորությունը դասավանդման գործընթացում։

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն էլ ներկայացրեց ծրագրի նպատակը, գործողությունները, ինչպես նաև կարևորեց Էլեկտրոնային բաց հարթակի՝ stem.aspu.am ստեղծումը։

Նա վստահեցրեց, որ գիտակցում են ծրագրի կարևորությունն ու նշանակությունը, իսկ աշխատաժողովը համարեց սկիզբ՝ ընդլայնելու կառույցի առաքելությունը։ Ապա շնորհակալություն հայտնեց Նախարարությանն ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին՝ ծրագրին աջակցելու համար։

Աշխատաժողովին հաջորդեց մասնագիտական մի շարք ուղղություններով վարպետաց դասեր, կարիքների վերհանման գործընթաց։ Մանկավարժականում վստահ են՝ կիրագործեն միասին սովորելու և սովորեցնելու իրենց առաքելությունը։
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...