Նորություններ

Ամփոփիչ մշտադիտարկում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում

26.05.2025

Մայիսի 21-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին ՆՄՀ դրամաշնորհային  ծրագրերի մոնիտորինգային աշխատանքային խմբի անդամները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարազդատ Հովհաննիսյանի և ծրագրի համակարգող Կրթության վարչության ղեկավար, Տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Անգին Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան ‹‹Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ծրագրի շրջանակում հիմնվող ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի արդյունքում իրականացվել է Սարքերի ինտերնետ (IoT) լաբորատորիայի հիմնում, առկա լաբորատորիաներում որոշ փորձասարքերի համար համապատասխան տարածքի առանձնացում և կահավորում, Համակարգչային լսարանի հիմնում՝ անհրաժեշտ ծրագրային փաթեթների ապահովմամբ, Շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում: Նշենք, որ ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ»-ի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, բուհի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները եղան բուհի կողմից կահավորված ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» լաբորատորիայի տարածքներում և համակարգչային լսարանում։ Նշենք, որ դրմաշնորհային ծրագրի նախորդ փուլերում ձեռք բերված համակարգչային տեխնիկան ամբողջությամբ տեղակայված էր համապատասխան տարածքներում։ Հավելենք, որ, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված լաբորատոր սարքավորումները և պարագաները արդեն իսկ ձեռք էր բերվել, դրանք տեղակայված էին համապատասխան լաբորատոր տարածքներում: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արա Զաքարյանը բուհի ներկայացուցիչների հետ դիտարկեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված սարքավորումներն ու պարագաները, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված տեխնիկական հատկորոշիչներին, քննարկեց լաբորատոր սարքավորումների հնարավորությունները: Դրամաշնորհային ծրագրի համակարգող Անգին Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ իրականացվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները: Նա շեշտեց, որ ծրագրի արդյունքում իրականացվել է շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում: 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...