Նորություններ

Մշտադիտարկում ՀՀ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում

21.06.2023

ՀՀ Արագածոտնի մարզում նոր ուսումնական տարվանից կգործի թվով 7 նախակրթարան: Հունիս ամսվա ընթացքում մարզային այցերի համատեքստում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատակիցները այցելել են ՀՀ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններ, որտեղ այս տարվա սեպտեմբերին կբացվեն նոր նախակրթարանները: ՀՀ Արագածոտնի մարզում շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով:Նշենք, որ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված են թվով 29 կրթական հաստատություններ ՀՀ Արարատի, Կոտայքի , Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերից: Հավելենք, որ ՀՀ մարզերի բոլոր կրթական հաստատություններում այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ: Աշխատանքային այցերի շրջանակում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրեց, որ նախակրթարանների հիմնման համար ընտրված տարածքներում կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել է հատակի ցեմենտ-ավազե նախաշերտը, ընթանում են սալիկապատման աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան, դրանք կամփոփվեն հունիսին : Հավելենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում կմեկնարկեն կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ նորաստեղծ նախակրթարանները կգործեն սեպտեմբերի 1-ից:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...