Նորություններ

ՆՄՀ շրջանակներում իրականացված ԵՊԲՀ-ի ծրագրի արդյունքների շարունակական կատարելագործում և զարգացում

18.04.2023

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացված «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում իրականացվել են երկու կոնսորցիումային ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել և գործում են իրենց տեսակի մեջ եզակի, համապատասխան կահույքով, ժամանակակից նյութատեխնիկական բազայով, հատուկ ծրագրային ապահովմամբ, համակարգչային տեխնիկայով հագեցած կենտրոններ, իրենց լաբորատորիաներով և այլ ենթակառուցվածքներով: Ստեղծված կենտրոնները գործում են՝ ապահովելով շարունակական կապ բիզնեսի և գիտության միջև, նպաստում բուհ –պետություն - մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը: Կոնսորցումային ծրագրերի արդյունքում ձեռք բերված արդիական սարքավորումների տեղակայվածությունը ԵՊԲՀ-ում խթանել է գործընկեր շրջանակների հետ փոխշահավետ համագործակցային կապերը` մասնավորապես նպաստելով Նեյրոգիտության և ստոմատոլոգիական կրթության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ուղղությունների ընդլայնմանը: «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ստեղծված ԵՊԲՀ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի գործարկումից հետո բուհում տեղի են ունեցել տարբեր կրթական միջոցառումներ և շարունակական վերապատրաստումներ ծրագրի գործընկեր «Ալֆաստոմ» ՍՊԸ-ի, «Վան», «3դենտ», «Վիտալ Մեդ» և այլ մասնավոր տարբեր ստոմատոլոգիական կլինիկաների և Հայ-Ամերիկյան կենտրոնի ստոմատոլոգիայի բաժնի հետ համատեղ իրականացվել են վարպետաց դասեր գերմանացի պրոֆեսոր, Նյու-Յորքի համալսարանի դենտալ իմպլանտալոգիայի ամբիոնի կլինիկական դոցենտ, Մանֆրեդ Լանգի կողմից: Կրթական ծրագրերի կենտրոն-ԵՊԲՀ համագործակցության արդյունքում 2020թ.-ին ստեղծվեց «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը, որն այսօր էլ շարունակում է սերտ համագործակցությունը ծրագրի կոնսորցիում անդամների և մասնավոր հատվածի հետ: Ծրագրի գործընկեր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ «ՔՈԲՐԵՅՆԸ» շարունակում է իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր և երիտասարդ հետազոտողների վերապատրաստումներ: Համագործակցության կարևոր դրսևորումներից է «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրում Ֆիզիոլոգիայի ինստիտուտի աշխատակիցների ներգրավումը առաջատար գիտաշխատողի և գիտաշխատողի կարգավիճակում, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների արդյունքներն արտացոլող գիտական հոդվածների տպագրումը միջազգային հեղինակավոր պարբերականներում: Դրամաշնորհային ծրագրի մյուս գործընկեր «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը շարունակում է երիտասարդ հետազոտողների վերապատրաստումները՝ ուղղված երկֆոտոնային մանրադիտակի աշխատանքային առանձնահատկությունների յուրացմանը և դրանցով պայմանավորված նոր հմտությունների ձեռքբերմանը: Պետություն-բուհ համագործակցության համատեքստում այսօր ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվում է «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի կողմից ներկայացված «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» ծրագրի հայտը, բացի այդ, 2023 թվականի փետրվարին, կենտրոնի կողմից հայտ է ներկայացվել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/ սարքավորումների ձեռքբերման մրցույթին:
«ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի նախաձեռնությամբ ուրվագծվել են համագործակցության ուղիներ մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ: Այսպես, կենտրոնի գլխավոր գիտաշխատող Կ. Ենկոյանի և «ՖԱՅԴԵՔ ԱՐՄԵՆԻԱ» հիմնադրամի տնօրեն Ն. Հայրապետյանի մասնակցությամբ իրականացվել են քննարկումներ՝ ուղղված Հայաստանում կլինիկական փորձարկումների խթանմանը, ինչպես նաև կլինիկական հետազոտությունների պատշաճ իրականացման սկզբունքներին և հետազոտական հմտությունների զարգացմանը միտված համատեղ կրթական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը։ SANTÉ ARMÉNIE հայ-ֆրանսիական համատեղ նախաձեռնության, մասնավորապես՝ դրա համակարգող, պրոֆեսոր Արսեն Մեկինյանի հետ ունեցած համագործակցության հաջող փորձը «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում իրականացվող «Հակա-SARS-CoV2 հակամարմինների առաջացման առանձնահատկությունները» (COVID Antibody) ծրագրի շրջանակներում և դրա արդյունքների ամփոփումը Web of Science շտեմարանի Scientific Reports պարբերականում հիմք հանդիսացան նախագծելու նոր համագործակցություն նշված նախաձեռնության հետ, որն առաջիկայում կհամախմբի կազմակերպությունների մասնագիտական ներուժը կլինիկական փորձարկումների և համատեղ հետազոտական նախագծերի շուրջ: «Ալցհեյմերի խնամք Հայաստան» կազմակերպության հետ կազմակերպվել են քննարկումներ՝ Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտորոշման բիոմարկերների հայտնաբերմանն ուղղված հետագա համատեղ մասշտաբային հետազոտություններ իրականացնելու նպատակով: «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի նախաձեռնությամբ «Ապկարիան» հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է եռամսյա հետազոտական ծրագիր: Ներկայումս նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը հիմնադրամի հետ՝ մշակելով համատեղ դրամաշնորհային հայտ, որը կներկայացվի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների (FAST) հիմնադրամի կողմից իրականացվող «Առաջանցիկ հետազոտական դրամաշնորհային ծրագիր» (the ADVANCE Research Grants program) մրցույթին:
Այսօր էլ վերոնշյալ ենթակառուցվածքներում ակտիվորեն իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...