Նորություններ

Հանդիպում Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով աջակցություն տրամադրող անհատ խորհրդատուների և ՀՀ դպրոցների տնօրենների հետ

27.01.2023

‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ կբարելավվի ԿԳՄՍՆ կարողությունները՝ տվյալների հավաքագրման, վերլուծության միջոցով վերահսկելու հայաստանյան դպրոցների գործունեության արդյունավետությունը:
Այս Ենթաբաղադրիչը կխթանի տվյալներով հիմնավորված և փաստերի վրա հիմնված կրթական քաղաքականության մշակման գործընթացը։
Ներկայումս ընթացքում է տվյալների վիզուալիզացիայի գործիքների նոր գործառույթների մշակման աշխատանքները , որոնք կավելացվեն Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով համակարգի կիրառելիությունը և բարելավելով կրթության հիմնական արդյունքները: Նշենք, որ վիզուալիզացիոն գործիքների մշակման և ԿԿՏՀ-ի թարմացման աշխատանքները սկսելու նպատակով կարիքների գնահատման մեթոդաբանության ընտրության հարցերի շուրջ տեղի են ունեցել ԿԳՄՍ նախարարության, ԿՏԱԿ-ի, ՀԲ-ի հետ հանդիպում-քննարկումներ, ինչպես նաև աշխատանքային հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել ԿՏԱԿ-ի հետ՝ տեխնիկական առաջադրանքի մշակման, հետագայում նոր գործիքների մշակման, փուլ առ փուլ ընդունման և գործարկման քայլերը հստակեցնելու ուղղությամբ ։
Ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) ԿԿՏՀ-ի բարելավման նպատակով աջակցության և տեխնիկական աջակցության տրամադրման համար հայտարարվել էր մրցույթ երկու անհատ խորհրդատուներ ընտրելու նպատակով։ Իրականացված մրցույթի արդյունքում ընտրվել են երկու անհատ խորհրդատուներ, որոնց հետ դեկտեմբերի 29-ին կնքվել են պայմանագրեր։ Պայմանագրերով սահմանված աշխատանքների համատեքստում հունվարի 26-ին ԿԾԿ ԾԻԳ-ում տեղի է ունեցել հանդիպում Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով աջակցություն տրամադրող անհատ խորհրդատուների և ՀՀ դպրոցների տնօրենների հետ: Քննարկման առանցքում ԿԿՏՀ-ի թարմացմանը և վիզուալիզացիոն գործիքների մշակմանն ուղղված մի շարք հարցերի քննարկումն էր : Հանդիպման մեկնարկին ‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը ողջունեց և արդյունավետ համատեղ աշխատանք մաղթեց մասնակիցներին: Մասնակիցները ԿԿՏՀ բարելավման նպատակով աջակցություն տրամադրող անհատ խորհրդատու Սերոբ Խաչատրյանի և ԿԿՏՀ բարելավման նպատակով տեխնիկական աջակցություն տրամադրող անհատ խորհրդատու Արթուր Խալաթյանի հետ քննարկեցին գործող ԿԿՏՀ-ում առկա խնդիրներն ու դժվարությունները: Դպրոցի տնօրենները հանդես եկան համակարգի բարելավմանն ուղղված առաջարկներով :

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...