Նորություններ

Ամփոփվել է «ԵՄ-ն հանուն նորարարության » դրամաշնորհային ծրագիրը

21.12.2022

«ԵՄ-ն հանուն նորարարության » դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2020թ. Հոկտեմբերի 30-ին: Ծրագրի նպատակն է բարձրացնել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները՝ ձևավորելու և կառավարելու կրթության քաղաքականության ուղղությունները, որոնք ազդում են ընդհանուր կրթության որակի վրա և բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը ընտրված շրջաններում: Ծրագրի հիմնական բաղադրիչներն են` «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները» և «Բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը գույք –սարքավորումների ձեռքբերման միջոցով»:
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները» բաղադրիչի նպատակն է նպաստել ԿԶՆԱԿ-ի կարողությունների զարգացմանը՝ տրամադրելով նրան տեխնիկական աջակցություն հանրակրթության ոլորտի այն հիմնական ուղղություններով, ինչպիսիք են ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացները` ներառելով ուսուցիչների վեապատրաստումները և ատեստավորումը, դպրոցներում ուսումնական գործընթացների կառավարումը և գնահատումը, ուսումնական ծրագրերի, ուսումնական նյութերի մշակման և փորձաքննության մեթոդաբանությունների և ուղեցույցների մշակումը, կրթության քաղաքականության և նորարարությունների զարգացման մեթոդների և մոտեցումների մշակումը։ Նշենք, որ ԿԶՆԱԿ-ին տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ընտրվել է Գորդոն Ակադեմիայի կրթական քոլեջը։ Ուսումնասիրվել են ԿԶՆԱԿ-ի տեխնիկական բնութագրերը, կառուցվածքը, կանոնադրությունը, ուսումնասիրվել են նաև նմանատիպ կենտրոնների գործունեությունը և փորձը, և ներկայացվել են առաջարկներ ԿԶՆԱԿ-ի բարելավման ուղղությամբ:
Գորդոն քոլեջը կազմակերպել է ուսումնական այց ԿԶՆԱԿ-ի աշխատակիցների հանար։ ԿԶՆԱԿ-ի 14 աշխատակիցներ և 1 ներկայացուցիչ ԿԳՄՍ նախարարությունից մայիսի 28-ից հունիսի 4-ը այցելել են Իսրայել՝ ուսումանսիրելու Իսրայելի կրթական փորձը հանրակրթության ոլորտում, ծանոթանալու հանրակրթական դպրոցների կառավարման լավագույն փորձին և նորարարություններին, ուսումնասիրելու ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացները: Գորդոն քոլեջը ուսումնասիրել է նաև Հայաստանի հանրակրթական դպրոցների կառավարման համակարգը և ներկայացրել է առաջարկներ դպրոցների կառավարման ինչպես նաև գնահատման համակարգերի զարգացման վերաբերյալ: ԿԶՆԱԿ-ի աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, ծրագրի շրջանակում կազմակերպությանը տրամադրվել է թվով 50 դյուրակիր համակարգիչներ:
«Բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը գույք –սարքավորումների ձեռքբերման միջոցով» բաղադրիչի նպատակն է բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը Տավուշի մարզի դպրոցներում` նրանց տրամադրելով քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք: Բաղադրիչի շրջանակներում Տավուշի 76 հանրակրթական դպրոցներ ստացել են քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...