Նորություններ

Կարիքների գնահատման նպատակով իրականացվող այցերը շարունակվում են ՀՀ Արմավիրի մարզում

08.08.2022

Օգոստոսի 2-ից 5-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը կարիքների գնահատման նպատակով իրականացվող այցերի համատեքստում եղել է ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում, մասնավորապես ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները շրջայցեր են իրականացրել Տանձուտի, Արգավանդի, Փշատավանի, Ջանֆիդայի, Հայկավանի, Գետաշենի, Ամասիայի, Բամբակաշատի, Ջարաշենի, Սարդարապատի, Մեծամորի, Նորապատի, Բերքաշատի, Երվանդաշատի, Արևիկի. Այգեշատի, Մրգաշատի, Դալարիկի և այլ համայնքների կրթական հաստատություններում, իրականացրել են ուսումնասիրություններ, յուրաքանչյուր դպրոցում կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունը ապահովելու և լաբորատոր սարքավորումների օգտագործման մոնիտորինգի համակարգ ներդնելու նպատակով, տարածքի դիտարկում և չափումներ: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները դպրոցների տնօրենների հետ քննարկել են նախատեսվող աշխատանքներն ու ծրագրի իրականացման ընթացքը: ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը կարևորելով ծրագրի անհրաժեշտությունը՝ փաստեց, որ ստեղծվող լաբորատորիաները համայնքների դպրոցներում կդառնան արդիական ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով, գիտափորձեր կատարել համապատասխան նյութերով և սարքավորումներով: <<Այս նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման, ինչպես նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից՚>>,- հավելեց ենթաբաղադրիչի ղեկավարը: Հավելենք, որ ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում նախատեսվում է իրականացնել նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների կողմից կարիքներրի գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում շարունակվում է:  

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...