Նորություններ

Կարիքների գնահատում և ուսումնասիրություններ ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում

03.08.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով օգոստոսի 1- ին և 2-ին աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններ:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան վարչության կողմից ԾԻԳ է ներկայացվել մարզի այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը: Հավելենք, որ ենթաբաղադրիչի շրջանակում հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ բոլոր մարզերում, որը կվերհանի սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են իրականացնել նախադպրոցական կրթական ծառայություններ:
Այս գործընթացի և հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում  մեկնարկել են տարածքի դիտարկումները:Աշխատանքային այցերի մեկնարկը տրվեց ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկի միջնակարգ դպրոցից, ապա ԾԻԳ-ի աշխատանքային խումբը եղավ Լուկաշինի, Մյասնիկյանի, Բերքաշատի, Արազափի, Զարթոնքի, Անկաշենի, Այգեշատի, Դալարիկի, Երվանդաշատի միջնակարգ դպրոցներում: Այցերի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների, հետ: Հանդիպումների ընթացքում ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռ. Խաչատրյանը և ճարտարագետ-խորհրդատու Վ. Բոյաջյանը  պարզաբանեցին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթը, անդրադարձան միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին, դիտարկեցին տարածքի նպատակահարմարությունը: Նշենք, որ ուսումնասիրությանը  հաջորդելու են գնահատման և խթանման աշխատանքները: Այսպիսով՝ Լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում է մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծում ընտրված համայնքներում:


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...