Նորություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը ամփոփում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը

15.04.2022

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ «Կրթության բարելավում» ծրագիրն իրականացվել է 2015-2021 թթ. ընթացքում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը կրթական համակարգի զարգացումն ուղղորդելու դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները` ապահովելով հասարակության սոցիալտնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ: Ծրագիրը հաշվի է առել կրթական բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաև ապահովել ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրով (2009-2015) իրականացված գործողությունների շարունակությունը և ընդլայնումը: Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից, առաջին բաղադրիչը ներառում է 4 ենթաբաղադրիչ: 1.1 Ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված ծրագրերը նպաստել են ներգրավված նախակրթարանների սովորողների վաղ զարգացման գործակցի (ՎԶԳ) միավորների բարելավմանը: Ծրագրով նախատեսված 134 նախակրթարանների փոխարեն հիմնվել է 136-ը: 2015-2020թթ. ընթացքում ծրագրի շրջանակում հիմնված նախակրթարաններում միայն ստեղծման առաջին տարում ընդգրկված երեխաների թիվը կազմել է 3,462 երեխա: 1․2 Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքում երկու փուլով հիմնանորոգվել են թվով 13 ավագ դպրոցներ . մասնավորապես թվով 5 ավագ դպրոցների հիմնանորոգումը իրականացվել է առաջին փուլով , իսկ ևս 8 ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքները ամփոփվել են 2021թ -ի սեպտեմբերին (բացառությամբ Գորիսի N1 ավագ դպրոցից, որտեղ ամփոփման փուլում են շինարարական աշխատանքները):1․2 Ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում 107 ավագ դպրոցներում բնագիտական առարկաներից լաբորատոր սարքավորումներով և գույքով վերազինման գործընթաց է իրականացվել , որի արդյունքում ստեղծվել են թվով 335 լաբորատորիաներ՝ Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն և Աշխարհագրություն առարկաներից:
1.3 Ենթաբաղադրիչի շրջանակներում հիմնական և բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ընդհանուր, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համար ամբողջությամբ ինտեգրված է և օգտագործվում է ՀՀ հանրակրթական դպրոցների և քոլեջների/ուսումնարանների կողմից։ 2018թ-ին վերապատրաստում անցած հանրակրթական ուսումնական 387 հաստատություններում 2019թ-ին ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից իրականացվել է սարքավորումային-տեխնիկական կարիքի գնահատում, 42 հաստատությունների տրամադրվել է ինտերակտիվ պրոյեկտորներ, 63-ին՝ պրոյեկտորներ։ Բացի այդ, 2020թ-ին ՀՀ մարզերի 101 ուսումնական հաստատությունում տեխնիկապես կահավորվել է մեկական դասասենյակ, 107 ավագ դպրոցների տրամադրվել է կոնֆերանս տեսախցիկ՝ հեռավար դասընթացներ և բաց դասեր կազմակերպելու համար։ 2021թ-ին 272 դպրոցի տրամադրվել է պրոյեկտորներ, իսկ 259-ին՝ դյուրակիր համակարգիչ: ՀՀ հիմնական և ավագ դպրոցներում դասավանդվող 4՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և երկրաչափություն առարկաների դասագրքերում բացակայող թեմաների համար մշակվել են կրթական էլեկտրոնային ռեսուրսներ (ընդհանուրը 125 թեմա), որոնք հասանելի են http://esource.armedu.am/ հասցեով: Հավենք, որ 2020թ-ին յուրաքանչյուր առարկայի ենթաբաժին ունեցել է միջինում 200 հազար այցելություն, 2019թ․-ի 100 հազարի փոխարեն։ Նման զարգացումներում կարևոր ներդրում են ունեցել ուսուցիչների վերապատրաստումներն ու մասնագիտական զարգացումը, ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի շարունակական ինտեգրումը և ավագ դպրոցներում իրականացված բարեփոխումները:
Ենթաբաղադրիչ 1․4-ի շրջանակներում Հանրակրթության մասին ազգային ռազմավարական փաստաթուղթը վերանայվել և հաստատվել է կառավարության կողմից։ Վերանայվել է 6 առարկայական ոլորտների չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր։ STEM ուղղվածությամբ 3 առարկաների չափորոշիչներն ու ուսումնական պլանները վերանայվել են «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության» «STEM» փորձնական ծրագրի շրջանակում։ 6 Առարկայական ոլորտների գծով առարկայական չափորոշիչներ և ծրագրեր մշակող աշխատանքային խմբերն ու միջազգային փորձագետները փորձարկող 20 դպրոցների համար մշակել են ուսումնական նյութեր` ըստ առարկաների և փորձարկվող դասարանների։ 18 Փորձարկում իրականացրած ուսուցիչների կարծիքով նոր չափորոշիչներով ուսումնական ծրագրերը նպատակահարմար է ներդնել ՀՀ հանրակրթական դպրոցներում, եթե զուգահեռաբար ապահովվեն նաև փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բաղադրիչ 2-ի՝ Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը, շրջանակներում կազմակերպվել է ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման երեք շրջափուլ՝ առաջին , երկրորդ (հավելյալ) և երկրորդ (հիմնական) ՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար վեց շահառու բուհերով՝ ընդհանուր թվով 18 ծրագիր: Նրանցից 7-ը պետական և մասնավոր հատվածի կառույցների հետ համատեղ կոնսորցիումային ծրագրեր են: ՆՄՀ դրամաշնորհով իրականացված ծրագրերի արդյունքում ՀՀ բուհերում ստեղծվել են նորարարական լաբորատորիաներ, գերազանցության կենտրոններ և այլ ենթակառուցվածքներ, ներդրվել մասնագիտական կրթական նոր ծրագրեր:
Կրթական կարիքների, առաջնայնությունների և տեխնոլոգիաների մերօրյա արագընթաց զարգացման պայմաններում ուսումնական ռեսուրսների և կրթական միջավայրի շարունակական բարելավումը կրթության որակի բարելավման հրամայական է։ Այս նպատակով անհրաժեշտ են պետական քաղաքականության, Համաշխարհային բանկի և ներգրավված այլ միջազգային կազմակերպությունների ծրագրերի միասնական օրակարգ և շարունակական ներդաշնակեցում, ինչը կբերի ավելի մեծ փոխազդեցության և արդյունքների բարելավման: ՀԲ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի իրականացումը Հայաստանի կրթության ոլորտում շոշափելի արդյունքներ է արձանագրել և դրական ազդեցություն ունեցել: Իրականացված ծրագրերը լավ հիմք են ստեղծել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների զարգացման նախաձեռնությունների համար:
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրության եվ վերջնական գնահատման հետազոտությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.cfep.am/files/legislation/647.pdf
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...