Նորություններ

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվում են փորձաքննություններ

04.04.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ապրիլի 2-ին այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:Նախարարը ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի հետ շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիայի հնարավորություններին և իրականացվող հետազոտություններին: Լաբորատորիան ստեղծվել է Համաշխարհային բանկի(ՀԲ) համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրով իրականացվել է բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ:
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան ամբողջությամբ հագեցած է նորագույն թվային սարքավորումներով, կից գործում է համակարգչով և ցուցադրման պրոյեկտորով հագեցված լսարանը: Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիայի սարքավորումները հնարավորություն են տալիս ուսումնական նպատակով փորձարկել ճանապարհաշինական նյութեր՝ ասֆալտաբետոն, բիտում, խիճ, ինչպես նաև որոշել բնահողի խտությունը և արտաքին բեռնվածքի տակ կամուրջների կամ այլ կառույցների առանձին տարրերի ճկվածքները։Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ: Լաբորատորիայում ակտիվորեն իրականացվում են նաև աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ: Նախարարն ուրախությամբ արձանագրել է, որ ՃՇՀԱՀ լաբորատորիաներում կան սարքավորումներ, որոնք Հայատանում միակն են։ «Ակնհայտ է, որ ճանապարհաշինության, ջրամբարաշինության և շինարարության այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների մասով համալսարանում կա մեծ պոտենցիալ, գիտական միտք, նոր գաղափարներ, որոնք պետք է կիրառել գործնականում։ Մենք պատրաստ ենք այդ համագործակցությանը։ Գիտության նոր նվաճումները պետք է արագ բերել շինարարության դաշտ և հրաժարվել հին մեթոդներից։ Շատ կարևոր է, որ բուհում կա և՛ գիտական պոտենցիալ, և՛ անհրաժեշտ գործիքներ, և՛ լաբորատոր սարքավորումներ, որոնք բուհին դարձնում են ավելի մրցունակ»,-ընդգծել է նախարարը:
Բուհի ռեկտորը կարևորելով ՏԿԵ նախարարության հետ համագործակցությունը ոչ միայն կրթական, այլև գիտական առումով՝ նշեց, որ ձեռքբերված սարքավորումներովայս պահին Վեդիի ջրամբարի պատվարի ամրությունն ու նյութերի փորձաքննությունն են իրականացնում, հավելելով որ մինչ լաբորատորիայի ստեղծումը նման փորձաքննություն Իրանում էին միայն կարողանում իրականացնել:
Ջրի քիմիայից մինչև անօդաչու թռչող սարքերով երկրաբանական ուսումնասիրություն այսօր հնարավոր է դարձել իրականացնել դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերված սարքավորումների շնորհիվ: Շրջայցից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Տեսանյութը հասանելի է այստեղ՝
https://www.facebook.com/watch/?v=4689427641186977
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...