Նորություններ

Մշտադիտարկում ՀՀ Լոռու մարզում

16.09.2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկումները: Մշտադիտարկումների համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ Լոռու մարզի  հիմնական դպրոցներում:Նշենք որ համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված դիտարկումն իրականացվել է հեռավար եղանակով՝ հաստատությունների կողմից տրամադրվող տեսանյութերի  և լուսանկարների հիման վրա: Մասնավորապես հեռավար դիտարկումը ներառել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Շառլ Ազնավուրի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, Ստեփանավանի թիվ 1 և Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցների հենքի վրա ստեղծված նախակրթարանները: Համաձայն տրամադրած տեղեկատվության բոլոր վերոնշյալ 3 նախակրթարանները լիցենզավորված են և բնականոն գործում են: Դասապրոցեսում ներգրավված են վերապատրաստված դաստիարակներ: Բոլոր նախակրթարաններում խստորեն պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2020թ.-ի օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով նախատեսված պահանջները: Մշտադիտարկման շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին: Հավելենք, որ նախակրթարանները, դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Մշտադիտարկված նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժեմիով: Դաստիարակները նշում էեն որ դպրոցները ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական պրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար, իսկ ընդգրկված երեխաներըն ակտիվորեն մասնակցում էին դասապրոցեսին:

 

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...