Նորություններ

Նորաստեղծ բնագիտական առարկաների լաբորատորիաները հնարավորություն տվեցին աշակերտներին մասնակցելու Համադպրոցական գիտության փառատոնին

07.03.2020


Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտները մասնակցում են (ISEF) Համադպրոցական գիտության փառատոնին, որի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մարտին Հայաստանում, իսկ հաղթող թիմերը ներկայացնելու են իրենց գիտատեխնիկական ծրագրերը ԱՄՆ-ում 2020 թվականի մայիսին անցկացվող Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար: Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտները ներկայացել են փառատոնին «Ինչպես շրջակա միջավայրի ճիշտ կառավարումը վերածել գործող բիզնեսի» ծրագրով: Այդ ծրագրի շրջանակներում դպրոցի թիմը իրականացնում է լաբորատոր փորձեր քիմիա և կենսաբանություն առարկաներից, պատրաստում է բիոօճառներ և ջրափոշի՝( spray) հավաքված կենսաբանական հումքից:Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի կեսաբանության ուսուցչուհին փաստեց, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով գիտատեխնիկական փառատոնին մասնակցությունն իրատեսական դարձավ: Նորաստեղծ բնագիտական լաբորատորիան աշակերտներին հնարավորություն տվեց որակյալ փորձեր անել և արդյունքներ ստանալ: Այս լաբորատորիաները ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Նման արդիական սարքավորումների առկայությունը ավագ դպրոցներում կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորմանը: Կարող ենք փաստել, որ այս լաբորատորիանները հնարավորություն կտան մեր աշակերտներին իրենց դրսևորելու բնագիտական ոլորտում:
 

Նորություններ

08.04.2020 Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրենը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին: «Կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ և... 02.04.2020 Ավագ դպրոցները շուտով կհամալրվեն «Աշխարհագրություն» առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով ՀՀ բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Փետրվարից մայրաքաղաքում և մարզերում մեկնարկել էր ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող... 01.04.2020 Հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ հեռավար կրթության կազմակերպման համար Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխարհն արտառոց իրավիճակում է հայտնվել։ Ստեղծված իրադրությունը մեծ մարտահրավեր է ոչ միայն պետությունների, տնտեսության, առողջապահական համակարգի, այլ նաև կրթական համակարգի համար։ Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կրթական հաստատությունները ստիպված են առցանց սկզբունքով ուսուցում իրականացնել՝ ապահովելու աշակերտների կրթության անընդհատությունը։ Ուսուցման առցանց իրականացումը ենթադրում է նոր մոտեցումներ և ՏՀՏ նոր գործիքներ: Կրթական...