Նորություններ

«Կրթական ծրագրերի կենտրոնը›› տրամադրել է տեսացրիչներ մարզային դպրոցներին

21.01.2020

«Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստումներին զուգընթաց 2019 թվականին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը ՀՀ մարզային դպրոցներում իրականացրել է համակարգչային սարքավորումների թարմացումներ: Վերապատրաստված ուսուցիչների ձեռք բերած գիտելիքների օգտագործումը առարկաների դասավանդման ընթացքում առավել արդյունավետ դարձնելու, հանրակրթական ուսումնական հաստատություններում ինտերակտիվ դասավանդումը խթանելու նպատակով, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը 2019 թվականին նախաձեռնեց մարզերի կրթական հաստատություններում կարիքների գնահատման գործընթացը` ընդգկելով այն դպրոցները, որոնց ներկայացուցիչները վերապատրաստվել են 2018 թվականին: Կարիքների գնահատումը իրականացվեց ՀՀ մարզերի 387 դպրոցներում՝ փոխազդող տեսացրիչի(ինտերակտիվ պրոյեկտոր), փոխազդող գրատախտակի և դյուրակիր համակարգիչների առկայությունները պարզելու նպատակով: Կարիքների գնահատման արդյունքների հիման վրա 42 հանրակրթական ուսումնական հաստատությունների «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից տրամադրվել է փոխազդող տեսացրիչներ, իսկ 63 ուսումնական հաստատությունների՝ տեսացրիչներ: Մարզային դպրոցների տնօրենները և մանկավարժները փաստում են, որ ուսուցման գործընթացում ՏՀՏ գործիքների ակտիվորեն կիրառման համար տեսացրիչները ուղղակի անհրաժեշտություն էին: Իսկ վերապատրաստված ուսուցիչները վստահեցնում են, որ էլ ավելի մեծ եռանդով կկիրառեն ստացած գիտելիքները ամենօրյա դասապրոցեսում:
Այսպիսով, 2018 թվականին վերապատրաստում անցած ՀՀ մարզերի բոլոր 387 դպրոցներն այսօր ապահովված են համապատասխան տեսացրիչներով: Հավելենք, որ նույն մեթոդաբանությամբ, ՏՀՏ վերապատրաստումներին զուգընթաց, կարիքների գնահատումը և համակարգչային սարքավորումների թարմացումները կիրականացվեն 2020-2021 թվականներին:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...