Նորություններ

ԿԾԿ ԾԻԳ-ի աջակցությամբ այսօր դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ հարթակը

07.12.2019

Այսօր Հայաստանի շատ դպրոցներում, աշակերտները դասը սկսելուն պես նախ մոտենում են համակարգիչներին և միանում են ցանցին՝ թեմատիկ առաջադրանքներ կատարելու համար,իսկ ուսուցիչներից շատերն էլ գործնական աշխատանքների իրականացման այլընտրանքային ձև՝ ընտրում են ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ հարթակը: Տևական ժամանակ առցանց միջոցներից օգտվելը տարերային բնույթ էր կրում, էլեկտրոնային բովանդակությունն էլ ճնշող մեծամասնությամբ հայալեզու չէր ու հարմարեցված չէր հանրակրթության ուսումնական ծրագրերին:Այսօր «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացված և իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստումների արդյունքում թե՛ մայրաքաղաքի, և թե՛ մարզերի շատ դպրոցներում Quizizz ծրագրով՝ հայտորոշիչ թեստերը, Kahoot ծրագրով՝ քվեարկությունները, համագործակցային փաթեթների գործածությունը և «MindMup» միջավայրում ստեղծված կրթական սցենարները դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2017թ.-ից իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4000 ներկայացուցիչների վերապատրաստումներ` հավելենք, որ 2019թ.-ի ընթացքում վերապատրաստվել են մայրաքաղաքի և մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 1500 ներկայացուցիչներ: Այս վերապատրաստումների շնորհիվ հնարավոր դարձավ ՏՀՏ գործիքների կիրառությամբ ինտերակտիվ դասերի անցկացումը մայրաքաղաքի և ՀՀ բոլոր մարզերի կրթօջախներում:Ծրագրի հաջողության վկայություն է նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ամիս աճում է ՏՀՏ գործիքներ կիրառող ուսուցիչների թիվը: ՏՀՏ գործիքները լրացնելով ուսուցման ավանդական ձևերը, ուսուցումը դպրոցում դարձնում են ավելի հետաքրքիր և արդյունավետ: Մասնագետները վստահ են, որ ուսուցման այս մեթոդները ավելի գրավիչ են աշակերտների համար, որոնց հետաքրքրվածությունը նոր տեխնոլոգիաներով հաջողությամբ կարող է օգտագործվել նաև դպրոցական դասական առարկաների՝ առավել արդյունավետ ուսուցանման նպատակներով:Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցիի ինֆորմատիկայի ուսուցիչ Հ. Հարությունյանը փաստեց, որ ՏՀՏ գործիքները օգտակար են դպրոցի բովանադակության բարելավման տեսանկյունից: «Վերապատրաստումները նպաստեցին, որ ուսուցիչը հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները և զգա, թե որքանով է այն հեշտացնում թե՛ իր՝ ուսուցչի գործը և թե՛ աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը»,- հավելեց նա:
Արագածոտնի մարզի Կարինի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Լ. Սարդայանը փաստեց, որ Socrative գործիքի կիրառումով հայոց լեզվի դասերն ավելի արդյունվետ ու հետաքրքիր են դարձել, իսկ Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի կեսաբանության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանի խոսքով Quizizz ծրագրով խաղ  վիկտորինաների անցկացումը դասերը դարձնում են ավելի ինտերակտիվ: Մանկավարժների հավաստմամբ` դասավանդման և ուսուցման այս նորարարական եղանակները վերափոխում են նաև դասարանում դաս անցկացնելու գործելակերպը, ավելին. տեխնոլոգիաներն աշակերտներին նոր պահանջներ են ներկայացնում. հիմնական կարողություններից բացի նրանք ձեռք են բերում հաղորդակցման և տեղեկատվության կառավարման հմտություններ:

 

Նորություններ

15.01.2020 Կարիքների գնահատում ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային... 26.12.2019 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Հարգելի հայրենակիցներ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նոր տարվա շեմին, գոհունակությամբ վերագնահատում ենք անցնող տասներկու ամիսների հատկանշական իրադարձությունները... 2019 թվականը մեզ համար եղավ նշանակալի հաջողությունների տարի: Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում: Ավարտվում է... 13.12.2019 Ա․Անափիոսյան․ «Կրթական բարեփոխումների արդյունքում որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի լինելու» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հանդիպել է լրագրողների հետ, ամփոփել անցած մեկ տարվա ընթացքում ԿԳՄՍՆ-ում իր համակարգած ոլորտների աշխատանքը, պատասխանել լրագրողների հարցերին։ «ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում ՀԲ-ի բանկի աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերանայում է Հանրակրթության պետական չափորոշիչն ու STEM առարկաների...