Նորություններ

Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր

05.11.2019

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով ՀՀ Լոռու մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում Հյուսիսային Համալսարանի երևանյան կրթահամալիրում և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում իրականացվել է հեռավար ուսուցման լաբորատորիաների կահավորում և հագեցում համապատասխան համակարգչային սարքավորումներով: Ստեղծվել և մշակվել են հեռավար ձևաչափով ուսուցմամբ տասնհինգ դասընթացների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարաններ: Իրականացվել են պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստումներ հեռավար դասընթացների կառուցման ուղղությամբ: Դասախոսները և բուհի վարչական կազմը վերապատրաստվել են հեռավար կրթության տեխնոլոգիաների, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկությունների և առցանց հաղորդակցման կանոնների ոլորտում: Դրամաշնորհային ծրագրի համատեքստում հրատարակվել է հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով ուսումնական ձեռնարկը:
Հեռավար ուսուցման երկու կենտրոններն էլ կնպաստեն բուհի վարկանիշի բարձրացմանը: Հատկանշական է, որ հեռավար ձևաչափով ներկայումս ուսումնառում են որոշակի քանակությամբ ուսանողներ, որոնք ՀՀ մարզերից են: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում, իրականացվել են համալսարանի կայքի վերափոխման աշխատանքները, դրանք հարմարեցվել են հեռաուսուցման Moodle համակարգին:
Նշենք, որ հեռավար ձևաչափը գնալով ավելի լայն տարածում է ստանում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում, ինչի վկայությունը միայն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում այս ուղղության վրա հիմնված ևս երկու ծրագրերի իրականացումն է՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Շիրակի պետական համալսարանի կողմից: Իրականացված ծրագրերի արդյունքում հրատարակված հեռավար ուսուցման կազմակերպումը կանոնակարգող նորմատիվային փաստաթղթերը և ուսումնական ձեռնարկները խիստ կարևոր են հեռավար ուսուցման զարգացման ուղենիշ հանդիսանալու տեսանկյունից, բացի այդ իրականացված ծրագրերը նպաստում են ՀՀ-ում հեռավար կրթության ոլորտում փորձագիտական ներուժի ձևավորմանը:

 

Նորություններ

10.07.2020 Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը՝ ուսուցիչների հետ հանդիպման առանցքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագիծը, որի վերաբերյալ թիրախ խմբերի հետ պարբերաբար անցկացվում են առցանց հանդիպումներ: Այդ նպատակով ZOOM հարթակում տեղի է ունեցել վեբինար՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, որի ընթացքում փոխնախարարը հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող շուրջ 500 ուսուցիչների ներկայացրել է Հանրակրթության պետական... 05.07.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել ՀՀ Արարատի մարզում ՀՀ Արարատի մարզում նոր ուսումնական տարվանից կգործի 5 նախակրթարան:Հուլիսի 4-ին մարզային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը այցելել է Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով: Նախարարը փաստեց , որ վերոնշյալ նախակրթարանների ստեղծմամբ զգալի կթեթևանա նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը: Արարատի մարզում... 05.07.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է մարզեր՝ ծանոթանալու դպրոցաշինության ծրագրերին   ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով հուլիսի 4-6-ը եղել է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։  Նախարարն այցելել է պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և նորոգվող կրթական հաստատություններ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Նախարար Ա. Հարությունյանը այցելել է Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության մեծածավալ աշխատանքներ։ Այս դպրոցը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով...