Նորություններ

Շիրակի պետական համալսարանի «ՆՈՐԿԵՆՏ» դրամաշնորհային ծրագիր

04.11.2019

Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում» դրամաշնորհային ծրագիրը Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է 2016թ.-ին ,Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում: Դրամաշնորհային ծրագրով նախանշված էր ստեղծել անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով ապահովված լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն՝ իր 2 ռեսուրս-կենտրոններով, ինչպես նաև արդիականացնել կրթական գործընթացը՝ «Ներառական կրթության կազմակերպում» և «Կայուն տուրիզմի զարգացում» դասընթացների մշակման ու ներդրման միջոցով:
Ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում իրակացվել են շահառուների կարիքների բացահայտում, դրանց առաջանահերթությունների ճշտում, համապատասխան դասընթացների կազմակերպում և անցկացում, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծում, ինչպես նաև հարցումների արդյունքները վերլուծելուց հետո, մշակվել են ուսումնական նյութեր ու անցկացվել կարճաժամկետ դասընթացներ՝ հեռաուսուցման, ներառական կրթության կազմակերպման և կայուն զբոսաշրջության զարգացման ուղղություններով:
«Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում» դրամաշնորհային ծրագրի վերջնարդյունքներից է համալսարանի նյութատեխնիկական բազայի հարստացումը, մասնավորապես շարունակական կրթության կենտրոնի և երկու ռեսուրս-կենտրոնների կահավորումը, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի և մարզասարքերի ձեռքբերումը: Դրամաշնորհային ծրագրի և արդյունքների մասին պատմող տեսահոլովակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=nYeDoPC7hDc&feature=youtu.be

https://www.youtube.com/watch?v=jFvnD5q3je0
 

Նորություններ

05.11.2019 Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական... 05.11.2019 Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհին դիմելու հիմնական նպատակն էր արդիականացնել երաժշտական կրթական գործընթացը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ և կրթական ծրագրի վերամշակմամբ՝ համապատասխանեցնելով ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Արդյունքում, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ 2016-2018 թթ., Կոնսերվատորիայում ստեղծվեց «Ինովացիոն ակուստիկ... 05.11.2019 Գինեգործական կրթության գիտաարտադրական բազա «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացման նպատակով ստեղծվել է նյութատեխնիկական նորագույն բազա: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում (2015-2017թթ.)՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ: Գինեգործական...