Նորություններ

Աշխատանքային այց Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոց

02.10.2019

Հոկտեմբերի 1–ին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը և ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը աշխատանքային այցով եղան ՀՀ Լոռու մարզի Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցում : Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախում միկրոծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանի գործունեությանը ծանոթանալն էր: Հյուրերին ողջունեց տնօրեն Լուսինե Մաթոսյանը: Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրացել է: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: Հիշեցնենք, որ նախակրթարանը գործում է սույն թվականի սեպտեմբերի մեկից: Նախակրթարանը ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում:ԾԻԳ–ի ներկայացուցիչները շրջեցին խաղային անկյուններով, թերթեցին սաների տետրերն ու նկարչական ալբոմները՝ հավաստիանալով, որ նախակրթարանում սաները հաշվել են սովորում, տառաճանաչ են դառնում, տարբերում են տարվա եղանակներն ու գույները:
Տնօրենի հավաստմամբ՝ համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը համայնքում, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն հնարավորություն ունեն կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
Հավելենք, որ <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում այս տարի ՀՀ մարզերում հիմնվել են 18 նախակրթարաններ:
 

Նորություններ

25.01.2020 Մեկնարկել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը Հունվարի 24-ին աշխատանքային այցով «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամում (ՃՇՀԱՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ... 24.01.2020 Կարիքների գնահատում ՀՀ Սյունիքի մարզի կրթական հաստատություններում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային... 21.01.2020 «Կրթական ծրագրերի կենտրոնը›› տրամադրել է 387 տեսացրիչներ մարզային դպրոցներին «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստումներին զուգընթաց 2019 թվականին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը ՀՀ մարզային դպրոցներում իրականացրել է համակարգչային սարքավորումների թարմացումներ: Վերապատրաստված ուսուցիչների ձեռք բերած գիտելիքների օգտագործումը...