Նորություններ

ՀՀ Շիրակի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները

08.08.2019

‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում օգոստոսի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ վերոնշյալ համայնքների կրթական հաստատություններում 2019 թ. հունիսից մեկնարկել էին շինարարական աշխատանքները: Օգոստոսի 7-ին ԿԾԿ ԾԻԳ–ի ներկայացուցիչները աշխատանքային այցերի շրջանակներում եղան ՀՀ Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի միջնակարգ դպրոցում:Կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրեց, որ ՀՀ Ցողամարգ համայնքի միջնակարգ դպրոցում նախակրթարանի հիմնման համար ընտրված տարածքում իրականացվել են քանդման աշխատանքներ: Դռները և պատուհանները տեղադրված են, կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել է հատակի ցեմենտ-ավազե նախաշերտը, իրականացվել է սալիկապատում: Պատերի հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները նույնպես ավարտված են: Խոսելով վերոնշյալ մարզում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ Վռամ Բոյաջյանը փաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան, դրանք ավարտական փուլում են: Նշենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատությունում մեկնարկել  են կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանը կգործի նոր ուսումնական տարվանից՝ ապահովելով համայնքի 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ: 

Նորություններ

23.11.2019 ԿԾԿ ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսել է հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։Այս համատեքստում նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարարությունում մեկնարկել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որն ուղղված է կրթության բովանդակության վերանայմանն ու բարեփոխմանը: Նշենք , որ հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների... 22.11.2019 Ամփոփիչ մշտադիտարկում ՀՊՄՀ-ում 2016 թվականի դեկտեմբերին «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր «Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն դրամաշնորհային ծրագրի աշխատանքներն ամփոփվել... 05.11.2019 Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական...