Նորություններ

Մայրաքաղաքում մեկնարկել են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

25.07.2019

Հուլիսի 20-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան մայրաքաղաքի թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներում : Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 7 ավագ դպրոցներից երկուսն են : Նշենք , որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 7 ավագ դպրոցներից 4-ում արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Հուլիսի 20-ին շինհրապարակում իրականացվող աշխատանքներին ծանոթացան նաև «Ղարաբաղցյան–Շին» ՍՊԸ-ի և « Բաղրամյան-Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Պարապետ» ՍՊԸ-ի և «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող « Հայգյուղշին նախագիծ» ՍՊԸ-ի և «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների մեկնարկը երկու ավագ դպրոցում էլ սահմանվել է սույն թվականի հուլիսի 20-ը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը թիվ 42 դպրոցում կազմում է մոտ 24 ամիս, իսկ թիվ 142 դպրոցում՝ 27 ամիս: Այցի ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով բոլորին, « Ղարաբաղցյան–Շին» ՍՊԸ-ի և «Բաղրամյան-Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնեց շինթույլտվությունները, շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը: Ներկաները քննարկեցին նաև շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր: Շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցները ուսումնական գործընթացը կկազմակերպի այլ տարածքներում: Հավելենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը միտված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել կրթական ծառայությունների որակը և նվազեցնել շահագործման և պահպանման ծախսերը:
Վերոնշյալ ավագ դպրոցների ներկան ու ապագան` լուսանկարներում
 

Նորություններ

13.08.2019 Գավառի Մ. Բունիաթյանի անվան կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված Մ Բունիաթյանի անվան թիվ 8 կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով... 09.08.2019 ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Արմավիրի մարզի Դողս և Նոր Կեսարիա համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված... 08.08.2019 ՀՀ Շիրակի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում օգոստոսի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզի համայնքներում իրականացվող...