Նորություններ

Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով

17.05.2019

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը: Մայիսի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի 18 կրթական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրերի կնքումն էր: Հանդիպմանը ներկա տնօրենները ներկայացնում էին վերոնշյալ մարզերի՝ հայտերի ընդունման և հաստատման փուլն անցած ու ընտրված կրթական հաստատությունները:
Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի գնումների մասնագետ Վարդան Պողոսյանը անդրադարձավ գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում նաև միկրոծրագրերի ֆինանսական ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առանձնահատկություններն էին, որոնք ներկայացվեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական բաժնի կողմից: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Հանդիպման ընթացքում եղան նաև բովանդակային հարցեր, որոնց պարզաբանումը տրվեց գրասենյակի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցների կողմից: Կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր Գեղարքունիքի 5, Շիրակի 4, Լոռու 1, Կոտայքի 2, Արմավիրի 2, Սյունիքի 2, Տավուշի 1, Վայոց Ձորի 1 ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Հավելենք, որ վերոնշյալ մարզերից ծրագրի մասնակցության հայտ ներկայացրած 6 հաստատություններում միկրոծրագրերն իրականացվելու են առանց համայնքային պարտադիր ներդրման, ամբողջապես դրամաշնորհային միջոցներով: Կրթական հաստատությունների տնօրենների կողմից հնչեցին մի շարք հարցեր նախատեսվող վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված առկա մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ:
 

Նորություններ

13.08.2019 Գավառի Մ. Բունիաթյանի անվան կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված Մ Բունիաթյանի անվան թիվ 8 կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով... 09.08.2019 ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Արմավիրի մարզի Դողս և Նոր Կեսարիա համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված... 08.08.2019 ՀՀ Շիրակի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում օգոստոսի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզի համայնքներում իրականացվող...