Նորություններ

Աշխատանքային այցեր ՀՀ մարզերի կրթական հաստատություններ

15.04.2019

«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ վեց մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները խորհրդատվական աշխատանքների և տարածքի ուսումնասիրման նպատակով ապրիլի 10-15-ը աշխատանքային այցեր են իրականացրել Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերի կրթական հաստատություններ:
Աշխատանքային այցերի մեկնարկը տրվեց ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքից, ապա ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները եղան Ցողամարգի, Անուշավանի, Ախուրիկի, Վարդաքարի, Կրասարի, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, ՀՀ Արմավիրի մարզի Դողս համայնքի կրթական հաստատություններում: Այցերի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ ՀՀ մարզրերի կրթական հաստատությունների տնօրենների, մարզպետարանների կրթության բաժնի համապատասխան աշխատակիցների հետ: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, շրջայց իրակացնելով կրթական հաստատություններում, դիտարկեցին միկրոծրագրերի իրականացման համար նախատեսված տարածքները: «Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ա. Խաչատրյանը և համակարգող Ռ. Խաչատրյանը ներկայացրեցին նախադպրոցական կրթության բարեփոխումներին ուղղված միկրոծրագրերի հայտի ներկայացման համապատասխան ձևերի մասին ընդհանուր տեղեկություններ: ԾԻԳ-ի ինժեներ - խորհրդատու Վռամ Բոյաջյանը իրականացրեց չափագրումներ վերոնշյալ տարածքներում: Հանդիպումների ընթացքում ԾԻԳ-ի ներկայացուցիչները պարզաբանեցին միկրոծրագրերի կազմակերպման գործընթացը:
Նշենք, որ այս աշխատանքներին հաջորդելու է վերոնշյալ համայնքների կրթական հաստատությունների կողմից միկրոծրագրերի իրականացման հայտի ներկայացման, գնահատման, հաստատման և միկրոծրագրերի իրականացման փուլերը: Ներկաները փաստեցին, որ հանդիպումները նպաստեցին առաջիկայում նախադպրոցական միկրոծրագրերի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:

 

Նորություններ

05.06.2019 Ամփոփվեց ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը ՇՊՀ-ում Հունիսի 4-ին աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը: Նա նշեց, որ նմանօրինակ ծրագրերի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: ՇՊՀ... 03.06.2019 Կայացավ հանրակրթական չափորոշիչների քննարկմանը նվիրված աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և ղեկավարներ,... 03.06.2019 Կայացավ Շիրակի պետական համալսարանի «ՆՈՐԿԵՆՏ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը Մայիսի 31-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ «Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրով...