Նորություններ

Հեռավար կրթական ծրագիր Հյուսիսային համալսարանում` ՆՄՀ դրամաշնորհով

15.04.2019

Ապրիլի 12-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ‹‹Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրով արդյունքների շնորհանդեսը: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի մեկնարկը տրվել է երկու տարի առաջ, և այսօր արդեն մասնակիցներն ամփոփում են կատարված աշխատանքը, խոսում դժվարությունների և ձեռքբերումների մասին: Միջոցառման օրակարգում հեռավար կրթական ծրագրի իրականացման ընթացքի և հեռավար կրթության առանձնահատկությունների ներկայացումն էր: Միջոցառմանը մասնակցում էին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և կրթական ոլորտի ներկայացուցիչներ: Նշենք, որ ‹‹Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով ՀՀ Լոռու մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանի երևանյան կրթահամալիրում և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում իրականացվել է հեռավար ուսուցման լաբորատորիաների կահավորում և հագեցում համապատասխան համակարգչային սարքավորումներով: Ստեղծվել և մշակվել են հեռավար ձևաչափով ուսուցմամբ տասնհինգ դասընթացների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարաններ: Իրականացվել են պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստումներ՝ հեռավար դասընթացների կառուցման ուղղությամբ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Հյուսիսային համալսարաանի ռեկտոր Բ. Մակիչյանը: Նա նշեց. «Այսօր բարձրագույն կրթությունը, պահպանելով կրթության ավանդական սկզբունքները, պետք է բաց լինի նաև նորարարությունների համար, որպեսզի համաքայլ ընթանա արագ փոփոխվող աշխարհի գործընթացներին: Ծրագրի իրականացմամբ մենք մեկ քայլ առաջ ենք կատարում բարձրագույն կրթության ոլորտում»: Հյուսիսային համալսարանի ռեկտորի խոսքով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցության և բուհի արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր բուհն ունի արդիական հեռավար կրթական ծրագիր:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի դրամաշնորհի համակարգող Ա. Հովսեփյանը, շնորհավորելով միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտորին համատեղ աշխատանքի համար և հաջող ընթացք մաղթեց ծրագրին:
Հանդիպման ընթացքում դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս. Սարգսյանը
նշեց, որ հեռավար ուսուցումը, մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան հեռակա ուսուցումը, սակայն միաժամանակ այն աշխատատար է թե՛ ուսանողի, թե՛ դասախոսի համար: Ս. Սարգսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:
Դրամաշնորհային ծրագրի համակարգող, տնտեսագիտության դոկտոր, Արմեն Ճուղուրյանն անդրադարձավ ՆՄՀ շրջանակներում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի արդյունքներին, խոսեց պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և ծրագրի 15 առարկայական դասընթացների կազմման ընթացքի մասին: Նա նշեց նաև, որ դրամաշնորհային ծրագրի համատեքստում հրատարակվել է «Հեռավար ուսուցում» ուսումնական ձեռնարկը:
Հանդիպման ավարտին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բ. Մակիչյանը հավաստագրեր հանձնեց «Էլ. ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում MOODLE համակարգում» վերապատրաստման ծրագրի բոլոր մասնակիցներին :
Նշենք, որ հեռավար ուսուցմամբ կրթության կազմակերպման ձևաչափը գնալով ավելի լայն տարածում է ստանում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում, ինչի վկայությունը միայն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում այս ուղղության վրա հիմնված ևս երկու ծրագրերի իրականացումն է՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Շիրակի պետական համալսարանի կողմից: Իրականացված ծրագրերի արդյունքում հրատարակված հեռավար ուսուցման կազմակերպումը կանոնակարգող նորմատիվային փաստաթղթերը և ուսումնական ձեռնարկները խիստ կարևոր են հեռավար ուսուցման զարգացման ուղենիշ հանդիսանալու տեսանկյունից, բացի այդ իրականացված ծրագրերը նպաստում են ՀՀ-ում հեռավար կրթության ոլորտում փորձագիտական ներուժի ձևավորմանը:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...