Նորություններ

Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները

09.04.2019

‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում ապրիլի 8-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին, քննարկել մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր տարածքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում էր շուրջ 12 ամիս, սակայն հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ աշխատանքներ: Այդ փոփոխությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար, նոր համաձայնագրի կնքման արդյունքում, հիմնանորոգման աշխատանքները երկարաձգվել են ևս 2 ամսով և աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի հունիսի 30-ին: Ըստ նախագծի նախատեսվում է իրականացնել ԿՏԱԿ-ի ողջ տարածքի բարելավում. շենքի հիմքի ուժեղացման և ամրացման աշխատանքներ, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, արտաքին և ներքին աստիճանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ: Ապրիլի 8-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ շենքի հիմքերի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման աշխատանքներն ավարտվել են: Պատուհաններն տեղադրված են: Հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները ամփոփվում են: Պահակակետի ու կաթսայատան կառուցման աշխատանքները ևս ավարտված են: Կառուցվել են միջնորմներ, արտաքին և ներքին աստիճաններ:
Ավարտված են նաև ցեմենտաավազային հարթեցնող շերտի իրականացումը և սանհանգույցների սալիկապատման աշխատանքները, ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները:
Հավելենք, որ ԿՏԱԿ-ի տարածքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար կահույքի ձեռքբերում և ‹‹Տվյալների մշակման նոր կենտրոնի›› և ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար սերվերների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված ‹‹Տվյալների մշակման նոր կենտրոնի›› նախագծման և տեղադրման աշխատանքների իրականացում:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...