Նորություններ

Երկօրյա աշխատաժողով՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում

22.03.2019

Մարտի 21-22-ին ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում` իրականացվեց «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկած դրամաշնորհային մրցույթի հայտերի լրացմանը օժանդակելու նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողով, որն ուղղված էր դրամաշնորհային հայտերի մշակմանը, ֆինանսական և գնումների ընթացակարգերին վերաբերող հարցերի ներկայացմանը: Վերապատրաստման նպատակով՝ աշխատաժողովին մասնակցում էին դրամաշնորհային ծրագրով հետաքրքրված պետական և ոչ պետական բուհերի 40 և ավելի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում մեկնարկած դրամաշնորհային մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ.ապրիլի 16 -ը:
Աշխատաժողովին մասնակցում էին պետական և ոչ պետական 10 ևավելի բուհերի ներկայացուցիչներ: Օրակարգը կազմված էր՝ անդրադարձ անելով դրամաշնորհային հայտի ներկայացման բոլոր կողմերին՝ ներառյալ ծրագրային, ֆինանսական, գնումների, մշտադիտարկման և այլ ընթացակարգերը: ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին և պարզաբանեցին լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Հարկ է նշել, որ ֆինանսական և գնումների ընթացակարգերը ներկայացվեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական և գնումների բաժինների կողմից:
Բովանդակային հարցերի և այլ ընթացակարգերի պարզաբանումը տրվեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բարձրագույն կրթության բաղադրիչի աշխատակիցների կողմից: Աշխատաժողովի սկզբում ներկայացվեց ՆՄՀ համակարգն ու իրականացված փուլերը, մասնավորապես անդրադարձ կատարվեց Հայաստանում ՆՄՀ զարգացման փուլերի առանձնահատկություններին ուկազմակերպական կառուցվածքին: «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավարի պաշտոնակատար Լիանա Մամյանը շեշտեց, որ ՆՄՀ նպատակն է խթանել ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները՝ նորարարությունների, բուհերի կարողությունների և գիտահետազոտական գործունեության զարգացման միջոցով: Միաժամանակ, ներկայացվեցին ՆՀՄ երկրորդ հիմնական շրջափուլի համար Համակարգող խորհրդի հաստատված գերակա ուղղությունները: Ծավալվեց քննարկում, եղան դիտարկումներ ու առաջարկներ, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Դրամաշնորհների համակարգողները ներկայացրեցին դրամաշնորհային ծրագրի ուղղություններն ու տեսակները, կարևորելով ներկայացրած դրամաշնորհային ծրագրի համապատասխանությունն ազգային առաջնահերթություններին և հաստատության ռազմավարական պլանին, ինչպես նաև անդրադարձան դրամաշնորհային ծրագրի նախատեսված աշխատակազմի որակավորման և համապատասխանության խնդրին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև կոնսորցիում ծրագրերի ներկայացման առանձնահատկություններին: Ներկայացվեց կոնսորցիում ծրագրի նպատակն ու մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինպես նաև անդրադարձ եղավ կոնսորցիում անդամների միջև Համագործակցության հռչակագրի և Փոխըմբռնման հուշագրի կնքման և ներկայացման հետ կապված որոշ հարցերի:
Դրամաշնորհային ծրագրի մասնագետներն անդրադարձան հայտի գնահատման չափանիշներին և ընտրության գործընթացին:
Հաջորդ օրն աշխատաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի գնումների և ֆինանսական ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առնձնահատկություններն էին: Հանդիպման ավարտին քննարկում ծավալվեց նաև ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հաշվետվողականության խնդրի շուրջ, ԾԻԳ-ի գլխավոր հաշվապահ Հասմիկ Հակոբյանը ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ֆինանսական կարողությունների գնահատման և ծրագրի բյուջեի կազմման ու ներկայացման առանձնահատկությունները, ինչպես նաև պարզաբանեց դրամաշնորհառու բուհի կողմից ներկայացվող փուլային, եռամսյակային և ավարտական հաշվետվության հետ կապված որոշ հարցեր: Արդյունքում,ծավալվեց մասնագիտական քննարկում:
Աշխատաժողովի ավարտին ներկաները փաստեցին, որ հանդիպումը նպաստեց ոչ միայն դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման պահանջների հստակեցմանը, այլև առաջիկայում դրամաշնորհային հայտերի մշակման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...