Նորություններ

Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոն ՆՄՀ դրամաշնորհով

16.02.2019

Փետրվարի 15-ին Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում տրվեց Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի› մեկնարկը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի(ՀԲ) համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ոլորտի մասնագետներ, ինչպես նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի ստեղծման պատմությունը սկսվել է 2017 թ.-ի դեկտեմբերից, երբ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում մեկնարկել էր «Իրավագիտություն մասնագիտության արդիականացում» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Հավելենք, որ կենտրոնի ստեղծման պատմությունը և այլ մանրամասներ հասանելի են Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի նախկին հրապարակումներում:
Կենտրոնի բացման արարողության սկզբում ԵԳՀ-ի ռեկտոր ի.գ. դոկտոր, պրոֆեսոր Ժ. Ջհանգիրյանը ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում նշեց, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացավ ԾԻԳ-բուհ համատեղ աշխատանքի շնորհիվ:
«Մեր համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում ստեղծվել է եզակի ուսումնափորձագիտական կենտրոն, որը հնարավորություն կտա համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների ուսանողներին ձեռք բերել մասնագիտացված գիտելիքներ, փորձառություն՝ իրավական խորհրդատվություն տրամադրելու համար: Մենք համոզված ենք` կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշը կլինի իրավագիտության բնագավառում մասնագիտական գիտելիքներով օժտված նոր կադրերի պատրաստումը››,-հավելեց ռեկտորը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը, որը նոր որակական հարթության վրա է տեղափոխում մասնավոր բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: Ծանոթանալով կետրոնի ընձեռած հնարավորություններին՝ նախարարը ընդգծեց. ‹‹Այս ենթակառուցվածքի առկայությունը բուհում թույլ է տալիս իրավագիտության ոլորտում ձևավորել մրցունակ գիտական և նորարարական ներուժ››:
Հատկանշական է՝ ապագա, ինչպես նաև արդեն գործող իրավաբանների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված կենտրոնը, որը հագեցած է փորձաքննությունների համար նախատեսված եզակի սարքավորումներով դեռևս միակն է ողջ տարածաշրջանում: Հենց տեղում հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու ներկայացված սարքավորումների աշխատանքը, հետաքրքվեցին և ծանոթացան ուսումնական գործընթացում դրանց կիրառության նպատակներին: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է իրավագիտության ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված մատնադրոշմային, ֆինանսատնտեսական և դատահաշվապահական հետազոտությունների ծրագրային ապահովմամբ համակարգչային տեխնիկայով, համապատասխան կահույքով, քննչական ճամպրուկներով, կրիմինալիստիկական ուսումնական ստենդերով, հավաքածուներով, մանեկեններով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:
Խոսելով կենտրոնի հնարավորությունների մասին դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանը նշեց. ‹‹Դրամաշնորհային ծրագրի արդյունքում բուհն ունի ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու լուրջ նախադրյալներ և արդեն իսկ նախաձեռնել է համագործակցության ծրագրեր մասնագիտական կառույցների հետ››:
Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված լաբորատորիայից և կլինիկայից օգտվելու հնարավորություն կունենան ոչ միայն ԵԳՀ-ի ուսանողները և դասախոսները, այլև այս ոլորտի այլ մասնագետները:


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...