Նորություններ

Ամփոփվեց ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը բուհերում

13.02.2019

Փետրվարի 12-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոակատար Ե. Սերոբյանը: Նա ընդգծեց, որ այս դրամաշնորհային ծրագիրը լավ խթան է թե կրթության արդիականացման, թե մարզում բուհի հանրային նշանակության բարձրացման տեսանկյունից: Ե. Սերոբյանը նշեց, որ նմանօրինակ ծրագրերի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում իրականացվող <<Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում ստեղծվել է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով ապահովված՝ լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն՝ իր 2 ռեսուրս-կենտրոններով, ինչպես նաև արդիականացվում է կրթական գործընթացը՝ <<Ներառական կրթության կազմակերպում>> և <<Կայուն տուրիզմի զարգացում և մարզամշակութային միջոցառումների կազմակերպում>> պարտադիր դասընթացների մշակման ու ներդրման միջոցով: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ ներկաները շրջեցին բուհի տարածքում, եղան ռեսուրս կենտրոններում և հանդիսությունների դահլիճում, ծանոթացան ծրագրի իրականացման ընթացքին: ԾԻԳ-ի ներկայացուցիչներն ամրագրեցին, որ ծրագրի շրջանակներում ձեռք բերված մարզասարքերը, որոնց մատակարարումն իրականացվել է ծրագրի նախորդ փուլերում, տեղադրված են մարզադահլիճում: Հ. Մելքոնյանը խոսեց մասնագիտական սարքավորումների կարևորության մասին՝ փաստելով, որ դրանք կնպաստեն բուհի կողմից մատուցվող հանրային ծառայությունների շարքի ընդլայնմանը: Նշենք նաև ՝ ծրագրի շրջանակներում ձեռք բերված համակարգչային տեխնիկան, ըստ անհրաժեշտության, ամբողջությամբ տեղադրված էր երկու ռեսուրս-կենտրոններում և դահլիճում: Ներկաները հանդիպումը շարունակեցին ռեսուրս կենտրոնում, որտեղ քննության առան դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանդիպման առանցքում կրթական բովանդակության արդիականացման, մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքների հետ կապված հարցերն էին: Նշենք, որ, ծրագրի շրջանակներում որպես ուսուցման մեթոդ զարկ է տրվում հեռաուսուցման համակարգված ներդրմանը, որի շրջանակներում իրականացվել են <<Ներառական կրթության կազմակերպում>> դասընթացների համապատասխան նյութերի մշակումները և հեռաուսուցման ներդրմանն ուղղված վերապատրաստումները, որոնք ամփոփվել են փետրվարի 8-ին: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ, ստեղծվող ենթակառուցվածքի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով, ծրագրի ավարտին նախատեսվում են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարը փաստեց, որ երկու ռեսուրս կենտրոնները և դահլիճը ծառայում են թիմային նախագծեր, հանդիպումներ, էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութեր պատրաստելուն և օգտագործվում են ամենօրյա հաճախականությամբ: Նրա հավաստմամբ 2018թ.-ի ընթացքում դահլիճում տեղի են ունեցել 100-ից ավելի միջոցառումներ: Ներկաները փաստեցին, որ նյութատեխնիկական բազայի հարստացումը, կրթական նոր բովանդակության ստեղծումը և հեռաուսուցման մեթոդի ներդրումը կնպաստեն բուհի հզորացմանը և վարկանիշի բարձրացմանը:

 

Նորություններ

19.03.2019 Բացվեցին յոթ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթները Մարտի 19-ին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ում տեղի ունեցավ 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթների բացման արարողությունը: Վերոնշյալ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար հետաքրքրվածության հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ողջունեց <<Կրթական ծրագրերի կենտրոնի>> գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանը: Նա ներկայացրեց մրցութային փաթեթների բացման ընթացակարգը : Գնումների մասնագետը նշեց, որ համաձայն... 15.03.2019 Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ԵՊԲՀ Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան: ՀԲ պատվիրակության անդամներն այցելեցին ԵՊԲՀ-ում գործող Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն: <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության... 12.03.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր տարածքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է շուրջ 12 ամիս: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում մարտի 11-ին ԾԻԳ-ի...