Նորություններ

Աշխատանքային այց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

01.02.2019

Հունվարի 31-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող մուլտիմեդիոն լաբորատորիայի, հետազոտական լսարանների, էլեկտրոնային հարթակի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրված էր նախադպրոցական և տարրական մանկավարժության գծով ուսուցման որակը բարելավելու նպատակով ստեղծել նյութատեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն լաբորատորիա, երկու մուլտիմեդիոն հետազոտական լսարաններ, մշակել էլեկտրոնային հարթակ՝ դրանց օգնությամբ պատրաստելով ՀՊՄՀ–ում նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով մասնագետներ նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում: Մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրեցին, որ ծրագրի շրջանակներում ձեռք բերված համակարգչային տեխնիկան, որոնց մատակարարումը իրականացվել էր ծրագրի իրականացման նախորդ փուլերում տեղադրված էին համապատասխան լաբորատորիայում և լսարաններում: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը տեղեկացրեց, որ մշակված է մուլտիմեդիոն լաբորատորիայի գործարկման հայեցակարգը և հաստատված է աշխատանքային կանոնակարգը: Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրով նախատեսված գործողությունների ժամանակացույցը, դրամաշնորհային ծրագրով նախատեսված էլեկտրոնային կրթական հարթակի և էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութերի ստեղծմանն առնչվող որոշ հարցեր:
ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հովհաննիսյանը նշեց, որ բուհի կողմից ձեռք է բերվել և տեղադրվել կրթական էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման համար համարեցված համակարգչային ծրագիրը (Adobe Creative Cloud):
Հանդիպման առանցքում նաև կրթական բովանդակության արդիականացման, մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքների հետ կապված հարցերն էին: Ստեղծվող ենթակառուցվածքի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով՝ բուհն իրականացնում է համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Մ. Հովհաննիսյանի խոսքով կատարվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ: Իրականացվել է նախադպրոցական և տարրական մասնագիտությունների կրթական ծրագրերի հետազոտական բաղադրիչների բարելավում: Վերանայվել և հաստատվել են թվով 4 կրթական ծրագրեր, որոնք 2019-2020 ուսումնական տարվանից կներդրվեն բուհի ուսումնական պլաններում: Բուհի դասախոսական կազմի ՏՀՏ կարողությունների զարգացման նպատակով մշակվել են վերապատրաստման մոդուլներ, վերապատրաստումները ընթացքում են:
Մ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ծրագրի համատեքստում Ֆինլանդիայի Օուլու քաղաքի համալսարան գործուղված աշխատակիցներն իրականացրել են ‹‹Մանկավարժական հետազոտական մեթոդներ›› խորագրով կասկադ վերապատրաստումներ՝ բուհի Սկզբնական կրթության ֆակուլտետի թվով 3 ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:
ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի համակարգողը փաստեց, որ մուլտիմեդիոն հետազոտական լսարանները և լաբորատորիան ծառայում են թիմային նախագծեր, էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութեր պատրաստելուն և օգտագործվում են ամենօրյա հաճախականությամբ: Փաստենք, որ լսարաններն արդեն իսկ ակտիվորեն օգտագործվում էին. մշտդիտարկման պահին այնտեղ ընթանում էին ՏՀՏ կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները:
Ներկաները հուսով էին, որ ստեղծվող լաբորատորիան կնպաստի բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերի պատրաստմանը նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում:
 

Նորություններ

12.07.2019 Աշխատանքային այց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Հուլիսի 10-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում... 11.07.2019 Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում հուլիսի 10-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման... 09.07.2019 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս և հուլիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Շիրակի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական...