Նորություններ

Ամփոփիչ մշտադիտարկում Հյուսիսային Համալսարանում

21.12.2018

2016 թվականի դեկտեմբերին Հյուսիսային համալսարանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն ծրագրի աշխատանքներն ամփոփվել են: Այս առիթով դեկտեմբերի 19-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման ամփոփիչ այց իրականացրեցին Հյուսիսային համալսարան «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի ավարտն ամրագրելու նպատակով: Նշենք, որ ‹‹Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ » դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով ՀՀ Լոռու մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում Հյուսիսային Համալսարանի երևանյան կրթահամալիրում և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում իրականացվել է հեռավար ուսուցման լաբորատորիաների կահավորում և հագեցում համապատասխան համակարգչային սարքավորումներով: Ստեղծվել և մշակվել են հեռավար ձևաչափով ուսուցմամբ տասնհինգ դասընթացների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարաններ: Իրականացվել են պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստումներ հեռավար դասընթացների կառուցման ուղղությամբ: Դասախոսները և բուհի վարչական կազմը վերապատրաստվել են հեռավար կրթության տեխնոլոգիաների, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկությունների և առցանց հաղորդակցման կանոնների ոլորտում: Նշենք նաև, որ դրամաշնորհային ծրագրի համատեքստում հրատարակվել է հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով ուսումնական ձեռնարկը:
Հանդիպման ընթացքում դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս. Սարգսյանը խոսեց կատարված աշխատանքի, արված ներդրումների մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքների և հետագա նպատակների մասին, շեշտեց, որ հեռավար ուսուցման երկու կենտրոններն էլ կնպաստեն բուհի վարկանիշի բարձրացմանը: Ներկաները քննարկեցին ծրագրի սկզբում սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Ինչպես ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը, ստեղծված շտեմարանների միջոցով արդեն կան կազմակերպված դասընթացներ: Ս. Սարգյանը ներկայացրեց արդեն իսկ ընթացքում գտնվող հեռավար կրթության ուսումնական գործընթացի առանձնահատկությունները: Հատկանշական է, որ հեռավար ձևաչափով ներկայումս ուսումնառում են 15 ուսանողներ, որոնք մարզերից են: Սա արդեն իսկ խոսուն փաստ է հեռավար կրթության կիրառության միջոցով բարձրագույն կրթության հասանելիության ապահովման տեսանկյունից: Ծրագրի ղեկավարը ներկայացրեց հեռավար ձևաչափով դասընթացի մշակման և այնուհետ դասավանդման առանձնահատկությունները, խոսեց թե ընթացքում առաջ եկած դժվարությունների, թե դրանց կարգավորման կիրառված եղանակների մասին, ընդ որում, նշելով, որ հեռավար ձևաչափով կրթության ստացումը առավել աշխատատար է դասախոսի համար:
Ս. Սարգսյանը ներկայացրեց համալսարանի կայքի վերափոխման աշխատանքները, դրա հարմարեցումը հեռաուսուցման Moodle համակարգին: ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արշակ Ղազարյանը փորձարկեց հեռավար ուսուցման հարթակի հնարավորությունները՝ ծանոթանալով իրականացված աշխատանքներին: ԾԻԳ-ի խորհրդատուն մուտք գործեց վիրտուալ համակարգ, քննարկեց հարթակի տեղադրման և գործարկման, հեռավար դասընթացների կառուցմանն ու առցանց հաղորդակցման կանոններին առնչվող մի շարք հարցեր դրամաշնորհային ծրագրի տեխնիկական սպասարկման գծով խորհրդատուների և այլ մասնակիցների հետ:
Նշենք, որ հեռավար ձևաչափը գնալով ավելի լայն տարածում է ստանում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում, ինչի վկայությունը միայն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում այս ուղղության վրա հիմնված ևս երկու ծրագրերի իրականացումն է՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Շիրակի պետական համալսարանի կողմից: Իրականացված ծրագրերի արդյունքում հրատարակված հեռավար ուսուցման կազմակերպումը կանոնակարգող նորմատիվային փաստաթղթերը և ուսումնական ձեռնարկները խիստ կարևոր են հեռավար ուսուցման զարգացման ուղենիշ հանդիսանալու տեսանկյունից, բացի այդ իրականացված ծրագրերը նպաստում են ՀՀ-ում հեռավար կրթության ոլորտում փորձագիտական ներուժի ձևավորմանը:
 

Նորություններ

19.03.2019 Բացվեցին յոթ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթները Մարտի 19-ին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ում տեղի ունեցավ 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթների բացման արարողությունը: Վերոնշյալ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար հետաքրքրվածության հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ողջունեց <<Կրթական ծրագրերի կենտրոնի>> գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանը: Նա ներկայացրեց մրցութային փաթեթների բացման ընթացակարգը : Գնումների մասնագետը նշեց, որ համաձայն... 15.03.2019 Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ԵՊԲՀ Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան: ՀԲ պատվիրակության անդամներն այցելեցին ԵՊԲՀ-ում գործող Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն: <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության... 12.03.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր տարածքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է շուրջ 12 ամիս: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում մարտի 11-ին ԾԻԳ-ի...