Նորություններ

Նոր նախակրթարան Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում

23.11.2018

  Նոյեմբերի 19-ին Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նորաստեղծ նախակրթարանի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը, ՀՀ ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, կրթական ոլորտը ներկայացնող հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ: Կրթօջախում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, ասմունքով: Թիվ 196 դպրոցում ԾԻԳ-ի ներկայացուցիչներին փոքրիկ Տիգրանը մեծ ոգևորությամբ ցույց տվեց իր և ընկերների համար նախատեսված խաղալիքները:
Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանների սաները:
Հյուրերը շրջեցին նախակրթարանում, ծանոթացան կատարված աշխատանքներին, զրուցեցին մանկավարժների ու ծնողների հետ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը շնորհավորեց նախակրթարանի սաներին ու ծնողներին նախակրթարանի բացման կապակցությամբ եւ մաղթեց, որ մանկապարտեզի սաների թիվը տարեցտարի բազմապատկվի։
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը դիմելով նախակրթարանի բացմանը ներկա ծնողներին, նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է:
Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին նշեց.որ առաջիկա տարիներին ԿԾԿ ԾԻԳ-ը շարունակելու է միկրոծրագրերի իրականացման ծրագրերը: 

<<Նախադպրոցական կրթությունն իր մեջ ունի և՛ սոցիալական և՛ կրթական բաղադրիչ: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախակրթարան այցելած երեխաներն ավելի պատրաստված են հաճախում դպրոց և ուսումնառության ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում: Մենք շարունակելու ենք միկրոծրագրերի իրականացումը, քանի որ արդյունքները դրական են և արժանանում են ծնողների շնորհակալ վերաբերմունքին: Իսկ սա նշանակում է, որ այս ծրագրերն իրականում պահանջված են, և համայնքների համար նախակրթարաններն առաջնային անհրաժեշտություն են»:
Նշենք, որ դպրոցի տարածքից առանձնացվել է հարկաբաժին, որը հիմնանորոգվել է, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով: Թիվ 196 դպրոցի տնօրեն Ա. Նավասարդյանի խոսքով` նախակրթարանի բացումը շատ սպասված իրադարձություն էր կրթօջախի համար: Տնօրենը կարևորեց դպրոցներում իրականացված միկրոծրագրերի նշանակությունը՝ վստահեցնելով, որ այդ պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը կբարձրանան: Դաստիարակները և ծնողները կարևորում են նախակրթարանի ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:

Նորություններ

12.12.2018 Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազա ՆՄՀ դրամաշնորհով Դեկտեմբերին 12-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսությունում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի պաշտոնական բացումը: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Գինեգործական կրթության... 23.11.2018 Նոր նախակրթարան Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում   Նոյեմբերի 19-ին Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նորաստեղծ նախակրթարանի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Դավթաշեն վարչական շրջանի... 20.11.2018 «Էօրնեկեան հանրակրթական դպրոցում» մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները Նոյեմբերի 19-ից ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցում» մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները, որոնք իրականացվում են կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով: Հիշեցնենք , որ հասցեական վերապատրաստումներն ընթանում են մի...