Նորություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարը ծանոթացել է ԿՏԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքներին

04.10.2018

Հոկտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շրջայց է իրականացրել <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ին հատկացված նոր տարածքում, որը հիմնովին վերակառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջելով շինհրապարակում և ծանոթանալով հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին` ՀՀ ԿԳՆ նախարարը ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկեց շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ <Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքները: Նշենք նաև, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր շենքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 12 ամիս և հիմնանորոգումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.-ի ապրիլին: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում յուրաքանչյուր ամիս ծանոթանում են հիմնանորոգման ընթացքին:
Ըստ նախագծի նախատեսվում է իրականացնել շենքի հիմքի ուժեղացման և ամրացման աշխատանքներ, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, արտաքին և ներքին աստիճանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ: Շրջայցի ընթացքում ներկաները արձանագրեցին, որ տանիքի կառուցման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներն ընթացքում են: Շինարարական աշխատանքներին զուգահեռ իրակացվում է նաև տեխնիկական վերահսկողություն:
Հավելենք, որ ԿՏԱԿ-ի տարածքում տեղակաված է լինելու տվյալների մշակման նոր կենտրոնը, որի նախագծման աշխատանքները նույնպես մեկնարկել են:

 


 

Նորություններ

28.10.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Ժամանակակից լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը, գործնական ուսուցման զարգացումը և հետազոտահեն մեթոդների ներդրումը դպրոցական կրթության արդիականացման կարևոր նախապայմաններից են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Տավուշի մարզում կազմակերպվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները և աջակցել ժամանակակից կրթական գործիքների արդյունավետ կիրառմանը դասավանդման գործընթացում:... 26.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները Ժամանակակից լաբորատորիաներ, գործնական ուսուցում և նոր մեթոդական մոտեցումներ․ Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները՝ նպատակ ունենալով ապահովել դպրոցներում ներդրվող լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը և նպաստել ուսուցման որակի բարձրացմանը։ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է ԲՏՃՄ և ՏՀՏ ուղղություններով ժամանակակից ինժեներական լաբորատորիաների ներդրման գործընթացը։ Դպրոցներում ստեղծվող նոր հնարավորությունները լիարժեք... 23.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Գործնական հմտությունների զարգացում, հետազոտահեն ուսուցում և ժամանակակից կրթական մեթոդներ․ Երևանում շարունակվում է ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլը: Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումների հերթական փուլը։ Դասընթացներն անցկացվում են Երևանի թիվ 122 հիմնական և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված...