Նորություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարը ծանոթացել է ԿՏԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքներին

04.10.2018

Հոկտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շրջայց է իրականացրել <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ին հատկացված նոր տարածքում, որը հիմնովին վերակառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջելով շինհրապարակում և ծանոթանալով հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին` ՀՀ ԿԳՆ նախարարը ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկեց շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ <Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքները: Նշենք նաև, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր շենքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 12 ամիս և հիմնանորոգումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.-ի ապրիլին: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում յուրաքանչյուր ամիս ծանոթանում են հիմնանորոգման ընթացքին:
Ըստ նախագծի նախատեսվում է իրականացնել շենքի հիմքի ուժեղացման և ամրացման աշխատանքներ, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, արտաքին և ներքին աստիճանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ: Շրջայցի ընթացքում ներկաները արձանագրեցին, որ տանիքի կառուցման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներն ընթացքում են: Շինարարական աշխատանքներին զուգահեռ իրակացվում է նաև տեխնիկական վերահսկողություն:
Հավելենք, որ ԿՏԱԿ-ի տարածքում տեղակաված է լինելու տվյալների մշակման նոր կենտրոնը, որի նախագծման աշխատանքները նույնպես մեկնարկել են:

 


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...