Նորություններ

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հայաստանյան փորձը՝ հաջողված օրինակ միջազգային հարթակներում

13.09.2018

Սեպտեմբերի 12-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը հյուրընկալել էր ԿԾԿ ԾԻԳ-ի պատվիրակությանը` տեսախորհրդակցության մասնակցության նպատակով: Ուզբեկստանի գործընկերների հետ իրականացվող տեսախորհրդակցության նպատակը օրինակելի փորձի փոխանակումն էր և Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) գործունեության ներկայացումն իբրև բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունների խթանման հաջողված օրինակ: Ուզբեկստանում գործում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող <<Բարձրագույն կրթության ծրագիրը>>, որի շրջանակներում հայաստանյան ՆՄՀ-ի օրինակով մեկնարկել է Ակադեմիական նորարարությունների հիմնադրամի գործունեությունը: Ուզբեկստանի ներկայացուցիչները տեսախորհրդակցության միջոցով ծանոթացան ՆՄՀ շրջանակներում իրականացված դրամաշնորհային ծրագրերին, որոնք նպաստել են բուհերի կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը: Տեսախորհրդակցությանը մասնակցում էին ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Ժաննա Անդրեասյանը, <<Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը>> բաղադրիչի ղեկավարի ժ/պ Լիանա Մամյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Դավիթ Ղազարյանն ու Արմինե Ավետիսյանը: Ուզբեկստանի պատվիրակությունը ներկայացնում էին Բարձրագույն կրթության ծրագրերի համակարգող Բեհզոդ Համրոևը, Ակադեմիական նորարարությունների հիմնադրամի ղեկավար Քուրբանբայ Աբուլնոյոզովը, Ակադեմիական նորարարությունների հիմնադրամի համակարգող Ֆերուզա Հոլտոջեվան, ՀԲ կրթության մասնագետ Տատյանա Շին, ՀԲ խորհրդատու Իվոնա Բոռովիկը և այլ ներկայացուցիչներ:
Տեսախորհրդակցության ընթացքում ԾԻԳ ներկայացուցիչները կիսվեցին ծրագրի իրականացման իրենց փորձառությամբ: ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը:
ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանի խոսքով՝ ՆՄՀ գործունեությունը բարձր է գնահատվել Համաշխարհային բանկի կողմից և ներկայացվել մի շարք միջազգային հարթակներում՝ իբրև բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունների խթանման հաջողված օրինակ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը (ՆՄՀ), բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության գործիք է, որի նպատակն է աջակցել այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնց միջոցով կամրապնդվի կապը տնտեսության զարգացման գերակա ոլորտների հետ, կընդլայնվեն միջազգային համագործակցության հնարավորությունները: Նա տեսախորհրդակցության ընթացքում ներկայացրեց ՆՄՀ-ի դրամաշնորհային ծրագրերի հիմնական ուղղությունները, փաստեց, որ ՆՄՀ-ի շրջանակներում տրամադրվել են 22 դրամաշնորհներ և ստեղծվել են 50-ից ավելի կառուցվածքային միավորներ: ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավարը կարևորեց գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով նման ծրագրեր իրականացնող այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումը, փաստելով, որ ՆՄՀ փորձառությունը ուսանելի է այս ուղղությամբ քայլեր անող մնացյալ երկրնեի համար:
Իբրև ՆՄՀ շրջանակներում իրականացված դրամաշնորհային ծրագրի հաջողված օրինակ ՀԱՊՀ ներկայացուցիչներ Դավիթ Ղազարյանը և Արմինե Ավետիսյանը ներկայացրեցին ՀԱՊՀ դրամաշնորհային երկու ծրագրերը:
<<ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծված ենթակառուցվածքները և նման արդիական սարքավորումների առկայությունը ՀԱՊՀ-ում բարձրացրել են իրականացվող ուսումնահետազոտական աշխատանքների որակն ու արդյունավետությունը, նպաստել գործարար ոլորտի հետ փոխշահավետ համագործակցային կապերի սերտացմանը, համալսարանի նորարարական աշխատանքների ծավալմանն ու հետագա ապրանքայնացմանը>>,- նշեց Դավիթ Ղազարյանը:
Ուզբեկստանի գործընկերները գոհ էին տեսախորհրդակցության արդյունքից. <<Սա լավ հարթակ է ճշգրտելու բոլոր մարտահրավերները, նման փորձի ներդրման ճանապարհով մենք կարող ենք հասնել շոշափելի արդյունքների>>,-նշեց Ուզբեկստանի ներկայացուցիչը:
Հարկ է նշել, որ ՆՄՀ իրականացման հայաստանյան փորձն առաջին անգամ չէ, որ Համաշխարհային բանկի նախաձեռնության ներկայացվում է այլ երկրներում՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունների խթանման քաղաքականության գործիքի օրինակելի նմուշ: Մասնավորապես, նախկինում հայաստանյան փորձին ծանոթացել են Տաջիկստանի կրթության ոլորտի պատասխանատուները՝ 2016 թ. մարտին Դուշանբեում կազմակերպված բարձրագույն կրթության համաժողովի ընթացքում, 2015 թ. սեպտեմբերին Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվել էր ևս մեկ տեսախորհրդաժողով՝ մի շարք երկրների մասնակցությամբ, որի ընթացքում ՆՄՀ դրամաշնորհառու հայաստանյան բուհերը և ԿԾԿ ԾԻԳ-ը ներկայացրել էին ծրագրի իրականացման իրենց փորձառությունն ու քաղված դասերը:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...