Նորություններ

Մոնիտորինգային այց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

22.06.2018

 Հունիսի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են կատարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ): Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում>> դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում է մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացում և վերանայում, բուհի կարողությունների հզորացմանը միտված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենտրոնի ստեղծում՝ ինտերակտիվ լսարանով և առցանց խորհրդակցությունների ու սեմինարների համար նախատեսված դահլիճով: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտոր Վ.Առաքելյանը. նա ընդգծեց, որ այս դրամաշնորհային ծրագիրը լավ խթան է կրթության արդիականացման տեսանկյունից և համահունչ է բուհի միջազգայնացման գործընթացին:
<<Նման արդիական սարքավորումների առկայությունը բուհում կբերի սպորտի և ֆիզկուլտուրայի բնագավառում նոր ուղղությունների խթանմանն ու ձևավորմանը, ինչպես նաև բուհի հեղինակության բարձրացմանը>>,-հավելեց ռեկտորը: Ներկաները դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արայիկ Գյոզալյանի ուղեկցությամբ եղան նորաստեղծ ինտերակտիվ լսարանում, լաբորիատորիայում և խորհրդակցությունների դահլիճում: Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրով նախատեսված գործողությունների ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի նախորդ փուլերում են իրականացվել խորհրդակցությունների սրահի, ինտերակտիվ լսարանի և լաբորատորիայի համար նախատեսված տարածքների վերանորոգումը, կահավորումը և հագեցումը համապատասխան համակարգչային սարքավորումներով: Ընթացքում է լաբորատոր սարքավորումների ևս մեկ խմբաքանակի ձեռքբերման գործընթացը, այժմ ամփոփման փուլում է կազմակերպության ընտրության մրցութային գործընթացը:
Այս անգամ հանդիպման առանցքում կրթական բովանդակության արդիականացման, մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքների հետ կապված հարցերն էին: Ստեղծվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով՝ բուհն իրականացնում է համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Ա. Գյոզալյանի խոսքով կատարվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ պատրաստ են արդիական կրթական միջավայրի պահանջներին համապատասխան, նորացված ուսումնական պլանները, նախատեսվող դասընթացների առարկայական նկարագրերը:
Խոսելով կենտրոնի հնարավորությունների մասին ծրագրի ղեկավարը նշեց, որ բուհն ունի ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու լուրջ նախադրյալներ և քննարկում է հնարավոր համագործակցության ծրագրեր տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ: Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ քննարկման փուլում է միջազգային արդիական հետազոտական ծրագրի նախագիծը՝ Լյուվենի համալսարանի կինեզիոլոգիայի ֆակուլտետի հետ, որի շրջանակներում նախատեսվում է համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, փոխանակման ծրագրեր, նաև կրկնակի դիպլոմի կրթական ծրագրեր:
Բացի այդ, ստեղծվող կենտրոնը հետագայում կնպասի բուհում ձեռնարկատիրական գործունեության ծավալմանը:
<<Լյուվենի համալսարանը գիտության և ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ համադրման մեծ փորձ ունի, ուստի մենք հուսով ենք, որ համատեղ իրականացվող ծրագրերը դրական ազդեցություն կունենան նաև մեր բուհում նորարարությունների ներդրման գործընթացում>>,- ընդգծեց Ա. Գյոզալյանը և հավելեց, որ կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը կյանքի կոչվի և դրական արդյունքներ տա:
Այս քայլերը կարող են նպաստել ծրագրի շարունակականությանը և դառնալ ծրագրի հետագա արդյունավետության կարևոր պայման:

Նորություններ

12.11.2018 ՀՀ մարզերում ընթանում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները Նոյեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ մարզերի Աբովյան, Աշտարակ, Վաղարշապատ, Իջևան, Դիլիջան, Սևան, Արտաշատ, Գյումրի, Սպիտակ, Գորիս, Կապան և Սիսիան քաղաքներում, ինչպես նաև մի շարք համայնքերում մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները, որոնք իրականացվում են կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության... 12.11.2018 ՀՀ մարզերում մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները Հոկտեմբերի 10-ից «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ՀՀ մարզերում մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները: Դասընթացների մեկնարկը տրվել է Շիրակի մարզի Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցում և Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի... 09.11.2018 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են մոնիտորինգային այցերը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում նոյեմբերի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել մայրաքաղաքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը Երևանում և վերոնշյալ մարզերի...