Նորություններ

Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով

18.05.2018

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը: Մայիսի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Երևանի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 11կրթական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրերի կնքումն էր: Հանդիպմանը ներկա տնօրենները ներկայացնում էին մայրաքաղաքի և վերոնշյալ մարզերի՝ հայտերի ընդունման, գնահատման և հաստատման փուլն անցած ու ընտրված կրթական հաստատությունները:
Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի գնումների մասնագետ Վարդան Պողոսյանը անդրադարձավ գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում նաև միկրոծրագրերի ֆինանսական ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առանձնահատկություններն էին, որոնք ներկայացվեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական բաժնի կողմից: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Հանդիպման ընթացքում եղան նաև բովանդակային հարցեր, որոնց պարզաբանումը տրվեց գրասենյակի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցների կողմից: Կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր Երևանի 6, Լոռու 4, Գեղարքունիքի 1 ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Կրթական հաստատությունների տնօրենների կողմից հնչեցին մի շարք հարցեր նախատեսվող վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված առկա մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ:
Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն, որն իրականացվում է այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով:
Ըստ պայմանագրերի դրամաշնորհային միջոցներով հիմնականում իրականացվում են հաստատության ծրագրի ներդրումային ծախսերը, որոնք նախատեսված են հաստատության կարողությունների հզորացման համար և հիմնականում ներառում են տարածքի մասնակի նորոգման, բարեկարգման, կահավորման, ուսումնական և ուսուցողական նյութերի, գույքի, սարքավորումների ձեռքբերման և այլ ծախսերը: Միկրոծրագրի ընդհանուր արժեքի շուրջ 75 տոկոսը պետք է կազմի դրամաշնորհի գումարը, իսկ մնացած 25 տոկոսը` համայնքի և ծնողական ներդրումները: Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագիրն ուղղված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված կրթական հաստատությունների կամ ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել կրթական ծառայությունների որակը:

 

Նորություններ

19.03.2019 Բացվեցին յոթ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթները Մարտի 19-ին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ում տեղի ունեցավ 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթների բացման արարողությունը: Վերոնշյալ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար հետաքրքրվածության հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ողջունեց <<Կրթական ծրագրերի կենտրոնի>> գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանը: Նա ներկայացրեց մրցութային փաթեթների բացման ընթացակարգը : Գնումների մասնագետը նշեց, որ համաձայն... 15.03.2019 Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ԵՊԲՀ Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան: ՀԲ պատվիրակության անդամներն այցելեցին ԵՊԲՀ-ում գործող Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն: <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության... 12.03.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր տարածքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է շուրջ 12 ամիս: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում մարտի 11-ին ԾԻԳ-ի...