Նորություններ

Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա` Երևանի պետական կոնսերվատորիայում

09.04.2018

Ապրիլի 5-ին Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի պաշտոնական բացումը: <<Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Աստրախանի պետական կոնսերվատորիաների ռեկտորները, ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Լաբորատորիայի ստեղծման պատմությունը սկսվել է 2017 թ.-ի դեկտեմբերից, երբ <<Կրթության բարելավում>> ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում մեկնարկել էր <<Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա>> դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Լաբորատորիայի բացման արարողության սկզբում ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում շեշտեց, որ այս լաբորատորիայի բացումը Երևանի պետական կոնսերվատորիայի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է:
<<Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա>> ծրագիրը համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին: Լաբորատորիայի ստեղծմամբ ապահովվում է դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները երաժշտագիտության ոլորտում>>,-նշեց ԵՊԿ ռեկտորը:
Հյուրերը ռեկտորի ուղեկցությամբ շրջեցին լաբորատորիայում, ծանոթացան դրա հնարավորություններին: Այս լաբորատորիան հնարավորություն է տալիս մեկ սենյակի սահմաններում ստանալ տարբեր հնչողություն ակուստիկ պանելների շնորհիվ, ընդ որում՝ լաբորատորիային կից ստեղծված է նաև բարձրակարգ տեխնիկական սարքավորումներով և համակարգչային ծրագրերով զինված ձայնագրման ստուդիա: Հավելենք , որ լաբորատորիայում տեղադրված են ծրագրի շրջանակներում ձեռք բերված եվրոպական արտադրության բարձրակարգ երաժշտական գործիքները (ռոյալ, տավիղ, կոնտրաբաս, լիտավր):
ՀՀ ԿԳ փոխնախարար Վ. Մկրտչյանի բնորոշմամբ «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» տարածաշրջանում միակն է, որը հագեցած է նման բարձրորակ երաժշտական և համակարգչային սարքավորումներով:
<<Շատ կարևոր է նմանօրինակ ծրագրերի իրականացումը Հայաստանում: Oրեր առաջ մենք ականատես եղանք նմանօրինակ նորարարական ծրագրի իրականացմանը նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Երևանի պետական համալսարաններում, ինչը փաստում է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների շարունակական համագործակցության մասին>>,- հավելեց փոխնախարարը:
ԵՊԿ դրամաշնորհային ծրագրի համակարգող Նարինե Ավետիսյանի խոսքով դրամաշնորհային ծրագիրն իրականացավ ԾԻԳ-բուհ համատեղ աշխատանքի շնորհիվ:
«Մեր համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում ստեղծվել է նորարարական լաբորատորիա, որը բուհի ուսանողների համար գործնական կարողություններ և հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից զատ, կնպաստի կրթության բիզնես բաղադրիչի ընդլայնմանը՝ որոշակի ծառայություններ մատուցելու առումով>>,-նշեց ԵՊԿ դրամաշնորհային ծրագրի համակարգողը:
Հայ երաժշտության ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ Ալինա Փահլևանյանը շեշտեց, որ լաբորատորիան երաժշտագետների համար կբացի գիտահետազոտական ուսումնասիրությունների նոր հեռանկար՝ մանրամասնելով նման ուսումնասիրությունների որոշ ուղղություններ:
«Նորարարական լաբորատորիան համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Նման գերժամանակակից պայմանները խթան են մեր արվեստի տարածմանն ու միջազգայնացմանը: Համոզված եմ, որ այս կենտրոնում երիտասարդ կադրերն իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում ավելի էական արդյունքներ կգրանցեն, ինչն էլ կնպաստի երաժշտագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը» ,-փաստեց պրոֆեսորը:
Հավելենք, որ լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունն ընթացավ մշակութային ձևաչափում: Լաբորատորիայի և երաժշտական գործիքների հետ ծանոթությունն էլ զուգակցվեց ԵՊԿ ուսանողների ու դասախոսների երաժշտական կատարումներով:

 

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...