Նորություններ

Ամփոփվում է ՆՄՀ հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը

12.02.2018

Փետրվարի 2-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում իրականացվող <<Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում ստեղծվում է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով ապահովված՝ լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն՝ իր 2 ռեսուրս-կենտրոններով, ինչպես նաև արդիականացվում է կրթական գործընթացը՝ <<Ներառական կրթության կազմակերպում>> և <<Կայուն տուրիզմի զարգացում և մարզամշակութային միջոցառումների կազմակերպում>> պարտադիր դասընթացների մշակման ու ներդրման միջոցով: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ ներկաները շրջեցին բուհի տարածքում և ծանոթացան ծրագրի իրականացման ընթացքին. նրանք ամրագրեցին, որ դահլիճի, հարակից տարածքի, ինչպես նաև ռեսուրս-կենտրոնների վերանորոգումն ու կահավորումը ավարտված է: Ծրագրի շրջանակներում իրականացվել է համակարգչային տեխնիկայի, սինխրոն թարգմանության սարքավորումների, հեռուստակոնֆերանսի համակարգի և համակարգչային ծրագրերի մատակարարումը: Համակարգչային տեխնիկան, ըստ անհրաժեշտության, ամբողջությամբ տեղադրված էր երկու ռեսուրս-կենտրոններում և դահլիճում: Ծրագրի շրջանակներում անհատ խորհրդատուի կողմից մշակվել է էլեկտրոնային ուսուցման համակարգի նախագիծը: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արշակ Ղազարյանը բուհի ներկայացուցիչների հետ քննարկեց էլեկտրոնային ուսուցման համակարգի հնարավորությունները: ԾԻԳ-ի խորհրդատուն անդրադարձավ համակարգի տեղադրման և գործարկման, դրա տեղեկատվական բազայի օգտագործման առանձնահատկություններին, քննարկեց տվյալների արխիվացմանը և պահպանմանն առնչվող մի շարք հարցեր: Ծրագրի շրջանակներում, բուհի պատասխանատուների ներկայացմամբ, իրականացվել է ՇՊՀ կրթական ծրագրերի լրամշակմանն առնչվող հարցերի քննարկումներ մասնագիտական ամբիոնների ու շահառուների հետ: Ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ առաջիկայում կմեկնարկեն ուսումնական նյութերի մշակման աշխատանքները երկու ուղղություններով՝ ներառական կրթության կազմակերպում և կայուն տուրիզմի զարգացում և մարզամշակութային միջոցառումների կազմակերպում: Բուհի հավաստմամբ ընթացքում են հեռաուսուցման դասընթացի մշակման նպատակով չորս ուղղություններով անհրաժեշտ խորհրդատուների ներգրավման աշխատանքները: Հ. Մելքոնյանը նշեց, որ դրամաշնորհային ծրագրով նախատեսված հեռաուսուցման դասընթացի մշակման ուղղությամբ աշխատանքների իրականացումը տևեց ավելի երկար, քան նախատեսված էր, ինչը առաջ է բերում դրամաշնորհային ծրագրի տևողության երկարացման խնդիր: Ներկաները քննարկեցին ծրագրով նախատեսված գործողությունների ժամանակացույցը, և դրամաշնորհային պայմանագրի ժամկետի և ծրագրի փուլայնության վերանայման առնչությամբ որոշվեց առավել ընդգրկուն քննարկում անցկացնել ԿԾԿ ԾԻԳ-ում` բուհի կողմից փոփոխությունների նախնական տարբերակի մշակումից հետո: Ներկաները փաստեցին, որ նյութատեխնիկական բազայի հարստացումը, կրթական նոր տեխնոլոգիաների ներդրումը, համագործակցային ցանցի ստեղծումն ու ընդլայնումը կնպաստեն բուհի հզորացմանը և վարկանիշի բարձրացմանը: 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...