Նորություններ

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ծրագրերը

12.02.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների՝ Մարգո Ա. Հոֆթջիզերի, Նինո Կուտատելաձեի, Հաննա Ալասուտարիի, Անուշ Շահվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականցվող և առաջիկայում նախատեսվող կրթական ծրագրերը: Նշելով, որ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանում կրթական բարեփոխումների կարևոր գործընկերը՝ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է մասնավորապես հանրակրթության ոլորտի բարեփոխումներին: Այս համատեքստում կարևորվել են Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումները, որոնք նախարարի ընդգծմամբ պետք է ներառեն դասագրքերի ստեղծման, կրթական ծրագրերի, չափորոշիչների մշակման և ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգերի ներդրում:
Նախարար Լևոն Մկրտչյանը ՀԲ մասնագետների հետ քննարկել է նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի նախագիծը, որի նպատակն է բարելավել գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաների (STEM - science, technology, engineering and mathematics) ուսուցումը: Այդ նպատակով ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր, որի արդյունքները հետագայում հիմք կընդունվեն ծրագրի ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային այլ հարցեր:

 

Նորություններ

13.02.2018 Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը>> Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում փետրվարի 12-ին բացվել է <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը>>: Այն հագեցած է մի շարք լաբորատորիաներով եւ եզակի սարքավորումներով: <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի>>... 12.02.2018 Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ծրագրերը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների՝ Մարգո Ա. Հոֆթջիզերի, Նինո Կուտատելաձեի, Հաննա Ալասուտարիի, Անուշ Շահվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականցվող և առաջիկայում նախատեսվող կրթական ծրագրերը: Նշելով, որ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանում կրթական բարեփոխումների կարևոր գործընկերը՝ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է մասնավորապես... 12.02.2018 Ամփոփվում է ՆՄՀ հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը Փետրվարի 2-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում իրականացվող <<Շիրակի պետական համալսարանի...